▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրազդան» տոնավաճառում հորդորում են հանգիստ թողնել Բուռնաշին. 1in.am

 

«Օրինական դաշտում պայքարում ենք, դիմել ենք դատարան, մեր փաստարկները կներկայացնենք. կարծում ենք՝ հարկայինի ակտում գրված այդ գումարները անհիմն են, ոչ օրինական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հրազդան» տոնավաճառի տնօրեն Գագիկ Ժամհարյանը: Նա նաև ընդգծեց, որ բոլոր այն խոսակցությունները, թե տոնավաճռը փակման եզրին է, սնանկացել է՝ ընդամենը բամբասանքներ են:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև տոնավաճառի առևտրականների հետ: Առևտրականները պնդեցին, որ հարկային ստուգումները և ակտը պայմանավորված են նրանով, որ տոնավաճառի գլխին ոմանք ուզում են խաղ խաղալ. «Թույլ չենք տալու, տոնավաճառը մաքուր աշխատել է, թող հանգիստ թողնեն։ Մենք տեղի գումարը մուծում ենք, էդ մարդիկ մեզ բերում չեկը տալիս են, մենք ամեն ինչը կասայով ենք տալիս։ Թե ով ուրիշ ինչ ա տեսել՝ մենք չգիտենք»,- ասացին առևտրականները:
Առևտրականներից շատերը վրդովված էին այն խոսակցություններից, թե տոնավաճառը փակման եզրին է։ Նրանց խոսքով՝ «Հրազդան տոնավաճառը դեռ շատ երկար գործելու է:
Առևտրականների մեջ կային և այնպիսիք, ովքեր ապրիլի 10-ից տեղափոխվելու են Աբովյան՝ Գ. Ծառուկյանի կողմից կառուցված տոնավաճառ. «Դե, էն ժամանակ տոնավաճառի գինը չիջացրեցին, մենք գումար ներդրեցինք՝ տաղավարները միլիոնից ավելի պարտք են վերցրել, ներդրել, երկու քարի արանքում ենք՝ որ չգնանք, մեր փողը հետ չեն տա»,- նշեցին առևտրականները:
Սակայն առևտրականների մեծ մասը վստահություն հայտնեց, որ Աբովյան գնացողները վերադառնալու են:

1in.am-ը գրում է.

«Օրինական դաշտում պայքարում ենք, դիմել ենք դատարան, մեր փաստարկները կներկայացնենք. կարծում ենք՝ հարկայինի ակտում գրված այդ գումարները անհիմն են, ոչ օրինական»,-կայքի հետ զրույցում ասաց «Հրազդան» տոնավաճառի տնօրեն Գագիկ Ժամհարյանը: Նա նաև ընդգծեց, որ բոլոր այն խոսակցությունները, թե տոնավաճռը փակման եզրին է, սնանկացել է՝ ընդամենը բամբասանքներ են:

Իսկ առևտրականները պնդեցին, որ հարկային ստուգումները և ակտը պայմանավորված են նրանով, որ տոնավաճառի գլխին ոմանք ուզում են խաղ խաղալ. «Թույլ չենք տալու, տոնավաճառը մաքուր աշխատել է, թող հանգիստ թողնեն։ Մենք տեղի գումարը մուծում ենք, էդ մարդիկ մեզ բերում չեկը տալիս են, մենք ամեն ինչը կասայով ենք տալիս։ Թե ով ուրիշ ինչ ա տեսել՝ մենք չգիտենք»,- ասացին առևտրականները:

Առևտրականներից շատերը վրդովված էին այն խոսակցություններից, թե տոնավաճառը փակման եզրին է։ Նրանց խոսքով՝ «Հրազդան տոնավաճառը դեռ շատ երկար գործելու է:
Առևտրականների մեջ կային և այնպիսիք, ովքեր ապրիլի 10-ից տեղափոխվելու են Աբովյան՝ Գ. Ծառուկյանի կողմից կառուցված տոնավաճառ. «Դե, էն ժամանակ տոնավաճառի գինը չիջացրեցին, մենք գումար ներդրեցինք՝ տաղավարները միլիոնից ավելի պարտք են վերցրել, ներդրել, երկու քարի արանքում ենք՝ որ չգնանք, մեր փողը հետ չեն տա»,- նշեցին առևտրականները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում և տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին