▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ հիմնականում դիմում եմ քաղաքացիները. Կառավարությունն ու ԱԺ-ն հարցեր չունեն

 

-ն գրում է. 2014 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, իրավական ակտերի սահմանադրականության հարցերով Սահմանադրական դատարան առավելապես դիմել են շարքային քաղաքացիները: Ֆիզիկական անձանցից ստացվել է 148 դիմում: 
 
9 դիմում ստացվել է իրավաբական անձանցից, 6 դիմում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, 2-ական դիմումներ՝ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդից և դատարաններից: 
 
ՍԴ է մուտքագրվել նաև ՀՀ Նախագահի 36 դիմում, որոնք բացառապես վերաբերել են միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունները ՀՀ սահմանադրությանը համապասխանության որոշմանը: 
 
ՍԴ դիմելու իրավունք ունեցող այլ սուբյեկտները, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը, ԱԺ-ն, ՀՀ գլխավոր դատախազը և տեղական ինքնակառավարման մարմինները, դիմումներ չեն ներկայացրել:
 
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված՝ 2014թ. ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդման համաձայն, 2014 թ.-ին ՍԴ-ում մուտքագրվելէ սահմանադրաիրավական խնդիր բովանդակող 203 դիմում:
 
Ֆիզիկական և իրավաբանական անձանց թվով 157 դիմումներից 115-ն աշխատակազմի կողմից վերադարձվել է, քանի որ դրանք չեն համապատասխանել ՍԴ- մասին օրենքով և ՍԴ- կանոնակարգով սահմանված՝ դիմումին ներկայացվող պահանջներին և ճանաչվել են որպես ակնհայտ անհիմն, կամ վիճարկվող նորմը դատարանի կողմից դիմողի նկատմամբ չի կիրառվել: 
 
ՍԴ դատական կազմերի կողմից քննության է առնվել 41 անհատական դիմում: Դրանցից քննության է ընդունվել 19-ը, մերժվել՝ 22-ը:
 
Ըստ տարեկան հաղորդման՝ 2014 թ.-ին ՍԴ-ն կայացրել է 54 որոշում: Քննության են առնվել 12 իրավական ակտերի՝ 10 օրենքների և օրենսգրքերի, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի մեկական որոշումների, սահմանադրականության հարցեր: 
 
ՍԴ-ն արձանագրում է, որ 2014 թ.-ին և նախորդ տարիներին ընդունած իր որոշումների կատարումը՝ իրավավան դիրքորոշումների իրացման տեսանկյունից, շարունակում է խնդրահարույց մնալ: Նշվում է, որ միևնույն ժամանակ, 2014թ.-ի ընթացքում, ի կատարումն ՍԴ-ի 2013թ. ընդունած որոշումների, նախապատրաստվել են առանձին օրինագծեր: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են ՀՀ կառավարության թվով երեք օրենսդրական նախաձեռնություններ: 
 
Նշենք, որ, ի տարբերություն ՀՀ Ազգային ժողով ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների, որոնք 2014թ.-ին քննարկվել և ընդունվել են, թվով երրորդ օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որը թեև 2014թ.-ի մայիսի 19-ին ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, սակայն դրա լրամշակման ուղղությամբ աշխատանքներն ավարտված չեն, ինչի պատճառով այն ԱԺ լիագումար նիստում առայժմ չի քննարկվել:
 
 
 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին