▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդը լոլիկ է ուտում՝ չիմանալով, որ այնտեղ ձկան օրգանիզմ կա

a1plus.am-ը գրում է.Հորմոն պարունակող և գենետիկորեն ձևափոխված սննդամթերքն այժմ շատ երկրների է անհանգստացնում։ «Հարցն այնքան լուրջ է, որ հասել է քաղաքական մակարդակի, երկրների միջև դատական պրոցեսներ են սկսվել: ԵՄ-ն, որը դեմ է գենետիկորեն վերափոխված օրգանիզմներով սննդին, փորձել է փակել իր սահմաններն՝ արգելելով ձեւափոխված օրգանիզմների, բույսերի, դրանց սերմերի ներկրումը եվրոպական երկրներ:

Իրենց հաջողվեց հորմոն պարունակող սննդի առաջ ճանապարհը փակել, բայց գենետիկորեն ձեւափոխվածի առաջ՝ ոչ»,- հայտնել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա նշել է, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումն ունի և դրական, և բացասական կողմեր. «Մենք կարող ենք արտադրել այնպիսի բույսեր, որ թույն արտադրեն եւ գյուղատնտեսական վնասատուները չեն կարող գալ եւ բույսը փչացնել:

Դա մի կողմից լավ է, տնտեսապես շահավետ: Բայց գալիս է ժամանակ, երբ տեսնում ենք, որ ռիսկերը չենք հաշվարկել՝ ալերգիաներ են առաջանում եւ այլն:

«Օրինակ, մարդը ձկան նկատմամբ ալերգիա ունի, լոլիկ է ուտում՝ չիմանալով, որ այնտեղ ձկան օրգանիզմ կա»,-շեշտել է տիկին Դանիելյանը: Նրա խոսքով՝ այդ սննդի ազդեցությունն արդեն առկա է մարդու գենետիկայի վրա։ «Հայաստանը գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք սպառող երկիր է: Չունենք լաբորատորիա, որ ուսումնասիրություն կատարի և պարզի այդ մթերքների պարունակությունը»,-ընդգծել է մասնագետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հորմոն պարունակող և գենետիկորեն ձևափոխված սննդամթերքն այժմ շատ երկրների է անհանգստացնում։ «Հարցն այնքան լուրջ է, որ հասել է քաղաքական մակարդակի, երկրների միջև դատական պրոցեսներ են սկսվել: ԵՄ-ն, որը դեմ է գենետիկորեն վերափոխված օրգանիզմներով սննդին, փորձել է փակել իր սահմաններն՝ արգելելով ձեւափոխված օրգանիզմների, բույսերի, դրանց սերմերի ներկրումը եվրոպական երկրներ:
Իրենց հաջողվեց հորմոն պարունակող սննդի առաջ ճանապարհը փակել, բայց գենետիկորեն ձեւափոխվածի առաջ՝ ոչ»,- հայտնել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա նշել է, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումն ունի և դրական, և բացասական կողմեր. «Մենք կարող ենք արտադրել այնպիսի բույսեր, որ թույն արտադրեն եւ գյուղատնտեսական վնասատուները չեն կարող գալ եւ բույսը փչացնել:
Դա մի կողմից լավ է, տնտեսապես շահավետ: Բայց գալիս է ժամանակ, երբ տեսնում ենք, որ ռիսկերը չենք հաշվարկել՝ ալերգիաներ են առաջանում եւ այլն:
«Օրինակ, մարդը ձկան նկատմամբ ալերգիա ունի, լոլիկ է ուտում՝ չիմանալով, որ այնտեղ ձկան օրգանիզմ կա»,-շեշտել է տիկին Դանիելյանը: Նրա խոսքով՝ այդ սննդի ազդեցությունն արդեն առկա է մարդու գենետիկայի վրա։ «Հայաստանը գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք սպառող երկիր է: Չունենք լաբորատորիա, որ ուսումնասիրություն կատարի և պարզի այդ մթերքների պարունակությունը»,-ընդգծել է մասնագետը։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին