▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի դատն ընդմիջվեց դեռ չսկսված.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Դերասան Վարդան Պետրոսյանի գործով Վերաքննիչ դատարանում նշանակված դատական նիստն այսօր ընդմիջվեց՝ դեռ չսկսված։

Պատճառը տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի ուշացումն էր։ Հիշեցնենք, որ հենց նա է վերաքննիչ բողոք ներկայացրել՝ պահանջելով Վարդան Պետրոսյանին դատապարտել ոչ թե 5, այլ 6,5 տարվա ազատազրկման։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Ըստ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի, եթե տուժող կողմը բողոք ներակայացրած չլիներ, ապա Վարդան Պետրոսյանն արդեն ազատության մեջ կլիներ, որովհետեւ կրել է պատժի 1/3-ը, եւ կարող էր անցնելր պատժի կրման կիսաբաց ռեժիմի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին