▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմոռուկը բիզնես մի սարքեք

Որպես Հայ Ազգի, և որպես Հայոց Ցեղասպանությունը ապրած ժողովրդի հասարակաթյունից մեկը, ես պահանջում եմ դատապարտել բոլոր այն մարդկանց. ընկերություներին, շուկայի մանր-մունր առևտրականերին, ովքեր 100 ամյակի խորհրդանիշ դարձած անմոռուկը որպես տոնախմբություն կամ չգիտեմ ինչի խորհրդանիշ են դարձրել: 

Ամոթ բոլորին, ովքեր 100 ամյակը վերածում են իսկական տոնախմբություն, իսկ անմոռուկը դարձնում տոնախմբության խորհրդանիշ, բիզնեսի միջոց: 
Ու սա այն դեպքը չի, որ կառավարությունը վատն է, աշխատատեղ չկա բան, ինչքան էլ չլինի, դա չի նշանակում սրբապղծություն արեք: Հայոց ցեղասպանության խորհրդանիշը սարքեք փողի աղբյուր: Ես զարմանում եմ: Չկա՞ն համապատասխան մարմիններ, որոնք կառավարում են այս ամենը: 

Դուք ամսի 24-ին Ծիծեռնակաբերդում կտեսնեք ինչ է տիրելու: Անձրևանոցներ, Բռասլետներ ու շապիկներ կրակայրիչներ անմոռուկներով,: ...Ամոթա..ԱՄՈԹ. Դուք Թասիբ ու հարգանք չունեք, գոնե հարգեք այն 1.5 միլիոն զոհված հայերի հիշատակը: Ու Ժողովուրդ ջան: Դուք էլ մի գնեք: Օրինական է միայն Կրծքամշանը, այն էլ հատուկ կազմակերպությունն եր տրամադրում սուղ քանակությամբ: Մնացած բոլորը պատենդներ են: Պռովոկացիաներին մի խափնվեք:

Կարո Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին