▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 6-ը ոչ աշխատանքային է

Ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 11-ին: Այս հարցն այսօր կլինի ՀՀ Կառավարության օրակարգում: «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է` 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը»,- ասվում է նախագծի մեջ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին