▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դարձրեցիք լրիվ կլոունադա. ուսուցիչը և աշակերտն այլ առաքելություն ունեն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Փաստորեն երկրի վարկաբեկված վիճակը կամաց-կամաց մտնում է նաև դպրոցներ: Պարոն կրթության նախարար, կարո՞ղ եք ինձ բացատրել այդ թատերական ներկայացման իմաստը:

Աշակերտներից ու ուսուցիչներից պատվո պահակ Ծիծեռնակաբերդում: Դարձրեցիք լրիվ կլոունադա: Ուսուցիչը և աշակերտն այլ առաքելություն ունեն, ոչ թե պատվո պահակ, ուսուցչի ստացած գրոշներից անմոռուկի տպագրության գումար: Դպրոցի բովանդակությունը թողած ընկել եք միայն արտաքին ձևի հետևից: Երկիրն է ձեռքներիցդ գնում, ավելի լավ է դրա մասին մտածեք:

Տիգրան Հարությունյան

Լուսանկարը` Photolure-ի

Հիշեցնենք, որ Երեւանի հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտներն ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հերթափոխով պատվո պահակ կկանգնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նախաձեռնության հեղինակը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին