▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել

azatutyun.am-ը գրում է. Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։ Հիշեցնենք, Սաֆարյանը 2 ամսով կալանավորված է, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության փոխանցմամբ, այսօր Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։

«Դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահելու Գևորգ Սաֆարյանի գործը և իրականացնելու նրան պահելու պայմանների ու նրա առողջական վիճակի մոնիթորինգ», - նշվում է կառույցի քարտուղարության հաղորդագրության մեջ։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին