▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Դեմիրճյանի կինը` ամուսնու 2 շիշ շամպայնով նշած 50-ամյակի մասին.aravot.am

 

Այսօր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է եւ Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմին էին այցելել հարյուրավոր քաղաքացիներ` դպրոցականներ, նրա հարազատներն ու կուսակցական ընկերները: 
Տիկին Դեմիրճյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանը չի սիրել նշել իր ծննդյան օրերը. «Ծիծաղի էր դա հասնում: Մի անգամ էլ ասեց` չի՞ լինի ես գնամ, առանց ինձ նշեք: 50-ամյակին պատմել են ժամանակակիցները, թե ինչպես է նշել: Ասում են` մեկ էլ տեսանք, որ բյուրոյում ոչ թե եկավ Կարեն Սերոբիչը, այլ երկրորդ քարտուղարը` Անդրեեւը: Շատ զարմացանք, որովհետեւ գիտեինք,  Կարեն  Սերոբիչը տեղում է, գործուղման մեջ չի: 5 րոպե անց հասկացանք ինչումն է բանը: Անդրեեւն ասեց, որ Կարեն Սերոբիչն է խնդրել ձեզ հատուկ ասեմ, որ ոչ մի շքեղություններ, ոչ մի տոնակատարություն չանեք, սովորական աշխատանքային ռիթմում մնացեք: Այդպես էլ արեցինք, բյուրոն անցկացրեցինք, սովորականի պես գնացինք հարեւան սենյակը, որտեղ ընթրիք էինք միշտ անում ընդմիջումներին: Այնտեղ 2 շիշ շամպայն բացեցինք, շնորհավորեցինք, 10-15 րոպե անց Կարեն Սերոբիչն ասեց` մի քիչ շատ է, բավական է, գնացինք աշխատենք»: 

aravot.am-ը գրում է.Այսօր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է եւ Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմին էին այցելել հարյուրավոր քաղաքացիներ` դպրոցականներ, նրա հարազատներն ու կուսակցական ընկերները: 

Տիկին Դեմիրճյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանը չի սիրել նշել իր ծննդյան օրերը. «Ծիծաղի էր դա հասնում: Մի անգամ էլ ասեց` չի՞ լինի ես գնամ, առանց ինձ նշեք: 50-ամյակին պատմել են ժամանակակիցները, թե ինչպես է նշել: Ասում են` մեկ էլ տեսանք, որ բյուրոյում ոչ թե եկավ Կարեն Սերոբիչը, այլ երկրորդ քարտուղարը` Անդրեեւը: Շատ զարմացանք, որովհետեւ գիտեինք,  Կարեն  Սերոբիչը տեղում է, գործուղման մեջ չի: 5 րոպե անց հասկացանք ինչումն է բանը: Անդրեեւն ասեց, որ Կարեն Սերոբիչն է խնդրել ձեզ հատուկ ասեմ, որ ոչ մի շքեղություններ, ոչ մի տոնակատարություն չանեք, սովորական աշխատանքային ռիթմում մնացեք: Այդպես էլ արեցինք, բյուրոն անցկացրեցինք, սովորականի պես գնացինք հարեւան սենյակը, որտեղ ընթրիք էինք միշտ անում ընդմիջումներին: Այնտեղ 2 շիշ շամպայն բացեցինք, շնորհավորեցինք, 10-15 րոպե անց Կարեն Սերոբիչն ասեց` մի քիչ շատ է, բավական է, գնացինք աշխատենք»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին