▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հասարակությունը կանգնած է հսկայական թռիչքի առաջ՝ ստրկությունից դեպի ազատություն

Մեր հասարակությունը կանգնած է հսկայական թռիչքի առաջ՝ ստրկությունից դեպի ազատություն: Բայց ի՞նչ կբերի մեր այդ թռիչքը՝ երազած կյա՞նք, թե՞ նոր պրոբլեմներ, որոնք մենք պատրաստ չենք լուծելու:

Հասարակությունն անցնում է զարգացման երեք փուլ: Առաջինը փակ վիճակն է, երբ հասարակությունը տոհմային-ավանդական է, վախենում է օտար երևույթներից (լեզվից, կրոնից, բարքերից), մարդն էլ այդ հասարակության մեջ ոչինչ է:
Երրորդ փուլը բաց վիճակն է, երբ հասարակությունը պատրաստ է փոխվել, փորձել և սխալվել, սիրում է ամեն նորը և չի վախենում օտարածին երույթներից, այլ փորձում է դրանց հետ երկխոսել:
Դրանց արանքում երկրորդ փուլում անցումային, քաղաքացիական հասարակությունն է:

Մեր հասարակության մեջ այդ երեք վիճակներն էլ կան, մեր հասարակությունը, փաստորեն, չի ապրում մեկ ընդհանուր օրգանիզմի պես, այլ զարգացման տարբեր մակարդակներում է գտնվում: Այլ կերպ ասած՝ մարդիկ տարբեր ժամանակներում են ապրում և տարբեր տեմպերով, ոմանք մնացել են առաջին փուլում, ոմանք արդեն երրորդում են, ոմանք էլ անցումային փուլում՝ քաղաքացիական հասարակությունում են:

Բայց ուշ թե շուտ այդ թռիչքը ստրկությունից դեպի ազատություն բոլորն էլ անելու են: Եթե ուզում են, իհարկե, լինել ազատ:

Բայց այդ անցման կամ թռիչքի ժամանակ մենք պետք է իմանանք, որ մեծ հավանականությամբ կորցնելու ենք ազգ կոչվածը: Ունենալով ազատություն՝ ունենալու ենք միաժամանակ ոչ թե ընդհանուր ազգ, այլ մարդկանց ազատ ընտրությամբ ստեղծվող ավելի փոքր խմբեր, որոնցում ազգությունը, կրոնը, լեզուն այլևս էական դեր չեն կատարելու:

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին