▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմազավակ մայրը օգնություն է խնդրում կարեկից մարդկանցից

Հերթական խիստ անապահով ընտանիքի պատմությունն ենք ներկայացնում ձեր ուշադրությանը: 28-ամյա Արմինե Հովհաննիսյանը բնակվում է Վանաձորի Լենինգրադյան թաղամասի տնակային ավանում՝ իր չորս փոքրիկների հետ: Ամուսնալուծված է, ամուսինը չորս երեխաներին թողնելով Արմինեի խնամքին՝ լքել է նրանց: Ապրում են խայտառակ վատ պայմաններում՝ խոնավ, ցուրտ տնակում, կիսաքաղց վիճակում, որին ականատես եղանք մեր տեսանկարահանման ընթացքում՝ 3-ամյա Միլենան քաղցից հում ցեխոտ կարտոֆիլ էր ուտում:Հասցրեցինք այդ պահը լուսանկարել:Արմինեն և իր երկու երեխաները հիվանդ են:Արմինեն հաճախակի գլխացավեր է ունենում, 5-ամյա Էլեոնորան ունի աչքերի շլություն, որը կարելի է բուժել վիրահատական միջամտությամբ, սակայն ֆինանսի բացակայության պատճառով անգամ հետազոտման չեն տարել, իսկ 3-ամյա Միլենան քթի հատվածում ունի նորագոյացություն, որը ևս վիրահատական միջամտության և բուժման կարիք ունի: Ավագ որդին՝ 6-ամյա Վահանը, այս տարի դպրոց է հաճախելու, սակայն մայրը հնարավորություն չունի դպրոցական պարագաներ, հագուստ և կոշիկ գնելու: Արմինեն խնդրում է բարի մարդկանց օգնել իրեն, որպեսզի փոքրիկները գոնե կուշտ քնեն և լուծվեն նրանց առողջական խնդիրները: Մանրամասների և օգնության համար դիմել նախաձեռնության կազմակերպիչ Սմբատ  սարկավագ Խանվելյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին