▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ զինվորականներին տեղափոխող բեռնատարի վթարից

lorinews.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սպիտակի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայնում է, որ ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 8 հոգի՝ որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանները, Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, և ՀՀ Պն մարզի կայազորային զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը: Ժամանել է նաեւ Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Դեպքի վայրում աշխաել են շտապօգնության մի քանի բրիգադաներ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ զինվորական դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի , վիրավորների և մահացածի ինքնությունը: Վթարի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ ՏԿ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանությունն ու Սպիտակի բաժնի ծառայողները, որպեսզի խցանում տեղի չունենա: Ուղեւորներ Մ. Ք.-ը, Ն. Ա.-ը, Հ. Գ.-ը, Ա. Ս.-ը, Ա. Օ.-ը, Մ. Շ.-ը եւ Մ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ: Ժամը 18.36-ին հրշեջ-փրկարարները բեռնատարից դուրս են բերել ուղեւորներից մեկի դին:Սպիտակի բժշկական կենտրոնից  տեղեկացրին, որ իրենց մոտ նախնական տվյալներով տեղափոխվել է 8-9 տուժած։ Մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, նրանց այժմ ռեոնոմոբիլով տեղափոխում են Երևան:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին