▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբոց Նահատակաց եկեղեցին երեքշաբթի օրը երեկոյան լուսավորված կլինի

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռոբերտ Մելքոնյանին՝ կարևոր դիտարկման համար։ Խոսքը վերաբերվում է Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Սրբոց Նահատակյաց եկեղեցուն, որը չի լուսավորվում։ Իմ աշխատակազմից ԶԼՄ-ներին արդեն պարզաբանումներ ներկայացրել են այս հարցով, սակայն ավելորդ չի լինի, եթե ես նույնպես մի քանի լրացուցիչ դիտարկում անեմ։

Նախևառաջ նշեմ, որ եկեղեցու լուսավորության համակարգը առկա է։ Այն տեղակայվել է տարիներ առաջ՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի կողմից և նրա իսկ միջոցներով։ Կային տեխնիկական խնդիրներ, որոնցով զբաղվում էինք։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ փորձում էինք օգնել եկեղեցուն՝ համապատասխան կառույցի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու և փաստաթղթային հարցերը լուծելու համար։

Չեմ ուզում այսքանից ավելի չարաշահել ձեր համբերությունը՝ ձգձգվելու պատճառների մասին։ Պարզապես ասեմ, որ եկեղեցու լուսավորության խնդիրը կլուծենք հիմա՝ փաստաթղթային և տեխնիկական բնույթի այլ հարցերի լուծումը թողնելով հետագային։

Այսինքն, Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին երեքշաբթի օրը երեկոյան լուսավորված կլինի։

Եթե պրն Մելքոնյանը 2-3 օր էլ “ոտքը կախ գցեր”, այդ հարցին անդրադառնալու կարիքը վերացած կլիներ։ Սակայն, ինչ խոսք, ուշադրության և հետևողականության համար կրկին շնորհակալություն եմ հայտնում նրան, որովհետև նման վարքագիծը մեզ միայն օգնում է աշխատանքները ճիշտ և արագ կազմակերպելու հարցում։

 

Ռուսլան Բաղդասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին