▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրված դերասան Աշոտ Ղազարյանն ու իր ստուդիայի սաները Օրրան-ում

Հայաստանի ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի հիմնադրած «Ծիծաղի, հումորի և խոսքի դպրոց» ստուդիայի սաներն այսօր այցելել էին Օրրան բարեգործական հասարակական կազմակերպություն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նրանք գրական-երաժշտական միջոցառում էին պատրաստել Օրրանի շահառու երեխաների համար: Միջոցառման ընթացքում Աշոտ Ղազարյանի սաները Կոմիտասի ոգեղեն երաժշտության ներքո ասմունքեցին հայ մեծանուն բանաստեղծների՝ Պ.Սևակի, Դ. Վարուժանի, Հ. Շիրազի, Հ. Սահյանի ստեղծագործությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նրանց արհեստավարժ կատարումները ստիպեցին միջոցառման ներկաներին քար լռությամբ հետևել նրանց, և ողջ դահլիճում թևածում էր հուզմունքն ու հայրենասիրության մթնոլորտը:

Շնորհակալություն Աշոտ Ղազարյանին և նրա հիմնադրած «Ծիծաղի, հումորի և խոսքի դպրոց» ստուդիային Օրրանի անապահով կարիքավոր երեխաների համար հայրենասիրության փոքրիկ «դասընթաց» կազմակերպելու և Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակից դարձնելու համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին