▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 23-ին կհայտարարվի համազգային «Լռության րոպե»

«Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին կհայտարարվի «Լռության րոպե»։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: Արարողությունը կվերջանա խորհրդանշական ժամին` 19:15 րոպեին:

Հայաստանում և ողջ աշխարհում հայկական ու ոչ հայկական եկեղեցիները 100 ղողանջ կհնչեցնեն, կլինի համազգային «Լռության րոպե», աշխարհասփյուռ հայերն իրենց բնակության վայրերում, եկեղեցիներում կկարողանան հետևել արարողությանը:

«Կլինի համազգային լռության րոպե` ուղեկցված ներքին ճիչով ` հիշատակի 100 գուժկան զանգերի ուղեկցությամբ»,- նշեց արքեպիսկոպոսը:

Հայաստանի ու ողջ աշխարհի հայերին ևս կոչ է արվում պահպանել «Լռության րոպե»:

Թե՛ սրբադասման, թե՛ նախորդ օրը` ապրիլի 22-ին, ժամը 21:30-ին Մայր տաճարում կայանալիք հատուկ հիշատակման արարողությանը մասնակից կարող են դառնալ բոլոր քաղաքացիները: Խորհուրդ չի տրվում տեղաշարժվել սեփական ավտոմեքենաներով: Երևանի Բրազիլիայի հրապարակից քաղաքացիները հնարավորություն կունենան տեղափոխվել քաղաք Էջմիածին ու հետ վերադառնալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին