▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարերարը փող է գողանում, վախից եկեղեցի է կառուցում

«Մենք առաջ չենք գնում, անընդհատ կրկնում ենք հինը, միջնադարյանը: Եվրոպայում ցույց տվեք մի կաթոլիկ եկեղեցի, որ կրկնօրինակում է նախորդին: Այդպիսի դեպք չկա, միշտ ժամանակակից է: Մենք ինչո՞ւ ենք մնացել սայլի մեջ: Հոգևոր դասը մեզ մոտ վատ է աշխատում:  Բարերարը փող է գողանում, վախից եկեղեցի է կառուցում, ու հիմա նրանք ոչ միայն աստվածապաշտ, այլև աստվածավախ են»,-այսօր նման կարծիք հայտնեց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Նրա հետ համակարծիք չէր ճարտարապետ Լևոն Վարդանյանը.

«Եկեղեցիներն ու խաչքարը դեռևս ուսումնասիրված չեն և օդից խաչքար չի կարող ստեղծվել: Օրինակ դրական եմ համարում Ջուղայի վերացված խաչքարերի կրկնօրինակումը»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին