▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալիպոլիի համար Թուրքիա կմեկնեն 21 երկրների պատվիրակություններ

 

Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված 100-ամյա հիշատակի արարողություններին մասնակցելու համար Թուրքիա կմեկնեն 21 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշվում է, որ Գալիպոլի կմեկնեն Միացյալ Թագավորության արքայազն Չառլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Պակիստանի նախագահ Մեմնուն Հուսեինը, Քաթարի էմիր Թամին բին Համադ ալ Թանին եւ այլ բարձրաստիճան անձինք:
Թուրքիայում Գալիպոլիի հետ կապված արարողություններին մասնակցելու ցանկություն են հայտնել հիմնականում մահմեդական երկրների ներկայացուցիչները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Գալիպոլի է հրավիրել աշխարհի 103 պետությունների ղեկավարների:
 
Artsakhpress.am

Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված 100-ամյա հիշատակի արարողություններին մասնակցելու համար Թուրքիա կմեկնեն 21 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշվում է, որ Գալիպոլի կմեկնեն Միացյալ Թագավորության արքայազն Չառլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Պակիստանի նախագահ Մեմնուն Հուսեինը, Քաթարի էմիր Թամին բին Համադ ալ Թանին եւ այլ բարձրաստիճան անձինք:

Թուրքիայում Գալիպոլիի հետ կապված արարողություններին մասնակցելու ցանկություն են հայտնել հիմնականում մահմեդական երկրների ներկայացուցիչները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Գալիպոլի է հրավիրել աշխարհի 103 պետությունների ղեկավարների:
 
Artsakhpress.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին