▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թո՛ղ, ուզում եմ խոսել նախնիներիս հետ, նրանց հոգիներն այստեղ են.Ծերունին՝ ոստիկանին

«Թո՛ղ, ուզում եմ խոսել նախնիներիս հետ նրանց հոգիներն այստեղ են»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում ծերունու՝ ոստիկանին ուղղված խոսքը շատերի ուշադրությունը գրավեց: Մոտեցա: Արաբոն էր... «Արաբոն մեր քավորն է դրել: Նա որ գալիս էր մեր տուն, խնջույքներ էին սարքում, երգում էին քրդերեն, իսկ ես չէի թողնում: Քավորս ասաց՝ հո դու Արաբոն չես և այդպես էլ մականունս Արաբո մնաց»,-ասաց ծերունին:

Իսկ թե ինչո՞ւ էր ցանկանում երկար կանգնել սրբերի նկարի առջև հարցին պատասխանեց.

«Ուզում էի զրուցել: Մանազկերտցի իմ պապն ու տատը և նրանց 4 որդիներն ու 2 դուստրերը սպանվել են թուրքերիւ կողմից: Նրանք եկել-մտել են տուն ու ողջ-ողջ այրել: Մեծ գերդաստան է եղել ու յուրաքանչյուր ընտանիք ամենաքիչը 6 երեխա է ունեցել: Պապս 8 զավակ է ունեցել: Մայրս ու հորեղբայրս կարողացել են փախչել: Եկել ու հաստատվել են Ախուրյանի շրջանում»: 

Իմ այն հարցին, թե ի՞նչ է կարծում, Թուրքիան կընդունի՞ Հայոց ցեղասպանությունը, Արաբոն ասաց, որ ո՛չ, չի հավատում.

«Գող, սիրտը դող: Նրանք պետություն են ստեղծել՝ հայ ժողովրդի արյան ծովի վրա: Մի բան կա, կարդացե՞լ ես, Շոլոխովն է գրել.Ասում է արյուն՝ արյան դեմ: Հիմա մեր նշանաբանը դա պետք է լինի»,-եզրափակեց ծերունին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին