▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորաքրոջս կրծքերը կտրել-գցել են ջուրը, հորեղբորս` մերկացրել ու այրել...

«20 տարի է՝ բնակվում եմ Սալոնիկում, իսկ այսօր եկել եմ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զորհերի հիշատակին: Իր մեծ գերդաստանից միայն տատիկս է փրկվել: Նա ապրեց 108 տարի՝ Ցեղասպանության արհավիրքն անընդհատ աչքերի առջև ունենալով: Պատմում էր, որ հորաքրոջս կրծքերը կտրել-գցել են ջուրը, հորեղբորս մերկացրել ու այրել են..

Ո՞ւր է Հայաստանը, չկա-չկա...»,-մեզ հետ զրույցում  արցունքն աչքերին ասաց Անուշ տատը:

Հարցին, թե ի՞նչ է կարծում, Թուրքիան երբևէ կընդունի՞ Հայոց ցեղասպանությունը, տատը նկատեց.

«Թուրքիան իժ է, որ վախից ամեն րոպե կարող է խայթել: Բայց ես հույս ունեմ, հավատացած եմ, որ այս երիտասարդ սերունդը հետ կբերի Հայաստանը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին