▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստրասբուրգում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ

Այսօր Ստրասբուրգում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ։ Նախ՝ քաղաքի կենտրոնական մասից սկսվեց քայլարշավ, որը անցավ Թուրքիայի դեսպանատան մոտով։ Այդուհետ՝ Ստրասբուրգում ՀՀ ներկայացուցչությունը, հայ համայնքի ներկայացուցիչները և ԵխԽՎ հայկական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Ստրասբուրգի՝ զոհերի հիշատակի հուշակոթողին։ Երեկոյան Ստրասբուրգի եկեղեցում կհնչի հոգևոր երաժշտություն՝ ի հիշատակ սրբադասված անմեղ զոհերի հոգիների խաղաղության։

Արփինե Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին