▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքակարթությունը» չի օգնում մարդուն՝ իր տեսակին չսպանել

«Քաղաքակարթությունը» չի օգնում մարդուն՝ իր տեսակին չսպանել: Ընդհակառական, որքան զարգացած տնտեսություն, մշակույթ և գիտություն, այնքան՝ զագվածային սպանությունների ավելի հմուտ ու կատարյալ մեթոդներ ու միջոցներ: Քաղաքակարթությունը չի օգում նաև բազմատեսակ բարդույթները հաղթահարել, որից ծնվում են տարատեսակ վախերը, ատելությունները, բռնությունները: Կամ, գուցե, հենց սրանցից են ծնվում բարդույթները: 
Առաջին համաշխարհային պատերազմից հետո ծնվեց Ազգելի Լիգան, որը հետո վերակազմավորվեց Միացյալ ազգերի կազմակերպության: Առաջին համաշխարհային պատերզամն էր առիթ դարձել հայերի ցեղասպաության և ասորիների, հույների, եզդիների կոտորածների համար: Ազգելի Լիգան, այնուհետև ՄԱԿ-ը ստեղծվեցին հանուն մարդասիրության և արդարության: Հանուն անիմաստ կոտորածները կանխելու, ռասիզմը կանխելու, և մարդկության կոմից ստեղծված արժեքները հաջորդ սերունդներին ժառանգելու նպատակով: Դրանից հետո են եղել Դերսիմի, հրեական, Ռուանդայի ցեղասպանությունները, դրանից հետո զանազան ձևերով Ամերիկյան մայր ցամաքում ոչնչացվել են ամերիկայի բնիկները, ԽՍՀՄ-ում՝ բոլշևիկերին չհամակրողները, նրանց ընտանիքները, իրենց հայրենիքից բռնի տեղահանությամբ պատժվել են բազմաթիվ ժողովուրդներ...Աշխարհի ՛՛տեսաելի հատվածում՛՛ տեղի ե ուեցել բազում սարսափելի դեպքեր, խոշտանգումներով զոհվել են բազմամաիլիոն անմեղ մարդիկ, չխոսելով արդեն կենսաբանական, քիմիական, ատոմային և մեխանիկական զենքերի փորձարկումների զոհերի մասին... Եթե նորաստեղծ Ազգելի Լիգան անմիջապես, կամ հենց թեկուզ ՄԱԿ վերաձևավորվելուց հետո լուծում փնտրեր հայեց Ցեղասպանության հարցում, այդ թվում՝ պատժիչ լուծում, կարելի է համոզված լինել՝ զոհ չէին դառնա բազմամիլիոն մարդիկ:

Հրանուշ Խառատյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին