▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ազգի բոլոր հայտնիները սկզբից այլ ժողովուրդների ճանաչմանն են արժանացել, հետո նոր` մեր

Ու քանի որ բանավեճի հրավեր կա, մի խելոք բան էլ ես ասեմ…

Մեր ժողովրդի հիմնական թերություններից մեկն այն է, որ ինքներս մեզ չենք կարող ճանաչել ու արժևորել։ Հայ ազգի բոլոր հայտնիները սկզբից այլ ժողովուրդների ճանաչմանն են արժանացել, հետո նոր` մեր սիրուն։ Լինեն երգիչներ, նկարիչներ, թե գիտնականներ... Մինչև աշխարհը մեզ չի ասել, որ կոնկրետ այս անհատը մեծություն է, մենք ինքներս չենք ճանաչել նրան որպես այդպիսինի։

Եվ միայն Նարեկացու դեպքում է, որ սկզբից մենք ենք նրան ընդունել, որպես` ոչ միայն մեծագույն տաղանդ, այլև սուրբ, հետո նոր աշխարհն է ճանաչել նրան այդպիսին։ Հնարավոր է նման բացառություններ էլի են եղել, բայց Նարեկացին, վստահ, ամենավառ օրինակն է։ Դրա համար, երբ Վարդ Սիմոնյանը գրում է, որ 1000 տարին բավարար չեղավ Նարեկացու կենսագրությունը ուսումնասիրելու համար, մի կողմից համաձայնվում եմ, մյուս կողմից` ոչ։ Այ տենց...

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին