▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք պրոֆեսորը համակարգիչը կորցրել է Երևանի տաքսիներից մեկում

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Թուրքիայից Հայաստան ժամանած Իզմիրի բժշկական համալսարանի պրոֆեսոր, ազգությամբ թուրք Թերզին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Երևանի տաքսիներից մեկում մոռացել է իր համակարգիչը, որում ցեղասպանության վերաբերյալ պատրաստած ելույթն է և խնդրեց՝ օգնել, որպեսզի գտնի այն:

Նշենք, որ թուրք պրոֆեսորն այսօր ներողություն է խնդրել իր նախնիների կատարած հանցանքի համար:

«Պահանջում ենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պահանջում ենք, որ պատասխանատվությունը լինի իրավական և քաղաքական տեսանկյունից: Ցեղասպանության զոհերին մենք արդարություն ենք պարտք: Թուրք ժողովրդի 100-ամյա լռությունն անընդունելի է: Սա ցեղասպանության տրամաբանության շարունակությունն է: Մենք՝ որպես միություն, ընդունում ենք մեր քաղաքական պատասխանատվությունը: Պահանջում ենք սուգ պահել՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի.կառուցել հուշարձաններ, կազմակերպել միջոցառումներ»,-ասել է նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին