▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմությունից դասեր քաղելու պատասխանատվությունն ինձ տարավ Հայաստան.Գերմանացի պատգամավոր

 

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավոր, «Կանաչների կուսակցության» անդամ Էքին Դելիգյոզը, «Ermenihaber.am»-ի հետ զրույցում, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, նշել է. «Վերջերս Գերմանիայի նախագահն իր ելույթներից մեկում ասաց, որ լինել որևէ երկրի քաղաքացի, չի նշանակում լինել միայն սոցիալական կյանքի մի մասնիկ: Այո, դա կարևոր է, բայց դա նշանակում նաև լինել այդ երկրի պատմության մի մասնիկը և կրել պատասխանատվություն այդ պատմության համար: Ու եթե անկեղծ լինեմ, ապա իմ առաջին արձագանքն այդ հայտարարությանն այն էր, թե ինչու պիտի պատասխանատվություն կրենք նախնիների արածների համար:  Բայց հետո հասկացա,  որ նա իրավացի է: Ինձ համար լինել գերմանացի պատգամավոր, չի նշանակում նայել պայծառ ապագային: Մենք ունենք պատասխանատվություն` դասեր քաղել մեր պատմությունից, որպեսզի անցյալի ողբերգությունները չկրկնվեն ապագայում: Ես պատասխանատու եմ դրա համար և սա պարզապես նախադասություն չէ»:
Դելիգյոզը, նշելով, որ հենց այդ պատասխանատվությունն էլ այն դրդապատճառն էր  որն իրեն վերջերս տարավ Հայաստան, ասաց. «Այցիս ամենածանր պահը թերևս հայ-թուրքական սահմանի մոտ լինել էր: Ինձ համար իսկապես շատ ծանր ու զգացմունքային պահ էր. կանգնել ու նայել այն երկրի կողմը, որի մի մասնիկն եմ ես, ինչքան էլ գերմանացի լինեմ,  իմ նախնիները թուրքեր են: Տեսնել մյուս կողմը այդքան մոտ, բայց այդքան հեռու միաժամանակ: Տեսնել երկու կողմի մարդկանց ու գիտակցել, որ նրանց` միմյանց մոտենալու ճանապարհը փակ է»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության իրականացման մեջ Գերմանիայի դերին` Դելիգյոզը նշեց, որ Գերմանիայում կան հետազոտող խմբեր, որոնք զբաղվում են այդ խնդրի ուսումնասիրությամբ և ֆինանսավորվում են խորհրդարանի կողմից:   
Նշենք, որ Էքին Դելիգյոզը մարտի 12-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակության կազմում այցելել էր Հայաստան: Նրանք Հայաստանում այցելել էին Ծիծեռնակաբերդ և կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավոր, «Կանաչների կուսակցության» անդամ Էքին Դելիգյոզը, «Ermenihaber.am»-ի հետ զրույցում, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, նշել է. «Վերջերս Գերմանիայի նախագահն իր ելույթներից մեկում ասաց, որ լինել որևէ երկրի քաղաքացի, չի նշանակում լինել միայն սոցիալական կյանքի մի մասնիկ: Այո, դա կարևոր է, բայց դա նշանակում նաև լինել այդ երկրի պատմության մի մասնիկը և կրել պատասխանատվություն այդ պատմության համար: Ու եթե անկեղծ լինեմ, ապա իմ առաջին արձագանքն այդ հայտարարությանն այն էր, թե ինչու պիտի պատասխանատվություն կրենք նախնիների արածների համար:  Բայց հետո հասկացա,  որ նա իրավացի է: Ինձ համար լինել գերմանացի պատգամավոր, չի նշանակում նայել պայծառ ապագային: Մենք ունենք պատասխանատվություն` դասեր քաղել մեր պատմությունից, որպեսզի անցյալի ողբերգությունները չկրկնվեն ապագայում: Ես պատասխանատու եմ դրա համար և սա պարզապես նախադասություն չէ»:

Դելիգյոզը, նշելով, որ հենց այդ պատասխանատվությունն էլ այն դրդապատճառն էր  որն իրեն վերջերս տարավ Հայաստան, ասաց. «Այցիս ամենածանր պահը թերևս հայ-թուրքական սահմանի մոտ լինել էր: Ինձ համար իսկապես շատ ծանր ու զգացմունքային պահ էր. կանգնել ու նայել այն երկրի կողմը, որի մի մասնիկն եմ ես, ինչքան էլ գերմանացի լինեմ,  իմ նախնիները թուրքեր են: Տեսնել մյուս կողմը այդքան մոտ, բայց այդքան հեռու միաժամանակ: Տեսնել երկու կողմի մարդկանց ու գիտակցել, որ նրանց` միմյանց մոտենալու ճանապարհը փակ է»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության իրականացման մեջ Գերմանիայի դերին` Դելիգյոզը նշեց, որ Գերմանիայում կան հետազոտող խմբեր, որոնք զբաղվում են այդ խնդրի ուսումնասիրությամբ և ֆինանսավորվում են խորհրդարանի կողմից:   


Նշենք, որ Էքին Դելիգյոզը մարտի 12-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակության կազմում այցելել էր Հայաստան: Նրանք Հայաստանում այցելել էին Ծիծեռնակաբերդ և կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:Ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին