▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոխորտալու փոխարեն փաստերին նայեք ու կատարված աշխատանքին

Ապրիլի 25-ը հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների յուրահատուկ ամփոփման օր ստացվեց: Այդ ամփոփումների մեջ, իհարկե, առանձնանում են Հայաստան այցելած նախագահների մասին տարատեսակ մեկնաբանությունները:

Նախ պետք է շնորհակալություն հայտնել այն 4 նախագահներին ու բոլոր պատվիրակություններին, որոնք ներկա գտնվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

Ռուսաստանի, Ֆրանիսայի, Սերբիայի և Կիրպորսի նախագահներն իրենց խոսքում հստակ դիրքորոշում արտահայտեցին, այն է՝ ճանաչել և դատապարտել ցեղասպանությունները: Պուտինի այցը Հայստան շատ կարևոր էր, որքան էլ մարդիկ ընդդիմանան դրան, բայց ՌԴ նախագահն այսօր աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է և նրա ներկայությունը քաղաքական առումով շատ կարևոր էր: Այսպիսով ՌԴ նախագահը ցույց տվեց, որ պատրաստ է համագործակցել թուրքիայի հետ այս կամ այն հարցով, բայց դա չի նշանակում, որ թուրքերը բացի տնտեսական համագործակցությունից կարող են ինչ-որ ավել ակնկալիքներ ունենալ:

Օլանդի այցը Հայստան ցույց տվեց Հայ ու Ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, բացի այդ այս այցով Եվրոպայում ազդեցիկ ֆրանսիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Եվրոպան համագործակցել և համագործակցելու է Հայաստանի հետ ու այն, որ Հայաստանը Եվրոպայում մեկուսացված է, ավելի քան անիմաստ արտահայտություն է: Ուղղակի 4 դեպք կարելի է նշել վերջին մի քանի օրերից ու կհասկանաք, որ տարածաշրջանում Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի մեջ է Հայաստանը ոչ թե Վրաստանը կամ Թուրքիան: Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Գերմանիայի նախագահը կոշտ խոսեց և օգտագործեց ցեղասպանություն բառը, Էյֆելյան աշտարակի և Կոլիզեյումի՝ Եվրոպան խորհրդանշող երկու կարևոր սիմվոլների լույսերն անջատվեցին ի նշան հարգանքի:

Կիպրոսի և Սերբիայի նախագահների այցելությունը ավելի քան հասկանալի է: Բախտակից պետություններ են, որոնք ևս խնդիրներ ունեն թուրքիայի հետ և բացի այդ եղբայրական ժողովուրդներ են: Թուրքիայի եղբայրները դարասկզբին հորինված ադրբեջանցիներն են, իսկ մեր եղբայրները դարավոր ժողովուրդներ են, սրանով իսկ ամեն ինչ ասված է:

Հոխորտալու փոխարեն փաստերին նայեք ու կատարված աշխատանքին:

Էդգար Խաչատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին