▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշանանք, Հայաստանում «հինգերորդ շարասյուն» է գործում

Հենց վերջերս անդրադարձանք տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանի մի հայտարարությանը, որն ուղղված էր Հայաստանի ինքնիշխանությանը: Պարզվում է, այդ հայտարարությունը պատահական չէր և մաս է կազմում այն գործունեության, որը ծավալել է այս անձնավորությունը Հայաստանում՝ ըստ էության դառնալով ,,հինգերորդ շարասյան,, առաջնորդը: Մի շարասյուն, որի գերխնդիրն է ամեն ինչ անել մարդկանց գիտակցության մեջ սերմանելու ինքնիշխանությունից հրաժարվելու և Հայաստանը Ռուսաստանի մաս դարձնելու գաղափարը: Նախկինում այս անձնավորությունը ստեղծել էր մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Կրեմլի միջոցով ֆինանսավորում էր այլ հ/կ-ների, որոնք զբաղված էին ԵՏՄ-ին անդամակցելու քարոզչությամբ: Հիմա արդեն ԵՏՄ-ին անդամակցելը կայացած փաստ է, ուստի Անդրանիկ Նիկողոսյանը նոր հանձնարարություն է ստացել Կրեմլից՝ ստեղծել ,,Հայ-ռուս մնայուն արժեքներ,, շարժումը, որը, ըստ այդ նոր կազմակերպության անդամների, աշխատանքներ է իրականացնելու ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ հայկական համայնքներ կան: Իբրև շարժման արդարացում, պայքարելու են հանուն այն բանի, որպեսզի սեպ չխրվի հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության միջև: Իսկ իրականում՝ պայքարն է Հայաստանի ինքնիշխանության դեմ: 
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս անձնավորության գործունեությամբ չի հետաքրքրվում Ազգային անվտանգության ծառայությունը, լռում են իշխանությունները: Մի՞թե նրանք էլ կողմ են, որպեսզի Հայաստանը դառնա Ռուսաստանի նահանգներից մեկը:

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին