▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բան Կի Մունի անբարո գնահատականը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ,,փայլեց,, իր անբարո հայտարարությամբ, որը պատասխան էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Ցեղասպանությանը տրված գնահատականին: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, 1,5 մլն հայերի տեղահանույթունն ու կոտորածն ընդամենը ,,վայրագ գործողություններ,, են: Երևի Բան Կի Մունի այս հայտարարությունը չպետք է զարմացնի ու զայրացնի, այլ ընդամենը պետք է հաստատի այն միտքը, որ աշխարհի բոլոր պետությունները համախմբող հեղինակավոր կառույցի ղեկավարը ոչ թե մոլորության մեջ է գտնվում, այլ որդեգրել է անբարո դիրքորոշում, որը ծառայեցվելու է ոմանց շահերին: Ստացվում է, աշխարհի երկու տասնյակից ավելի երկիր, 40-ից ավելի նահանգ, մեկ տասնյակից ավելի քաղաքներ, ճանաչելով Ցեղասպանությունը, չեն հասկացել, որ ընդամենը ,,վայրագ գործողություններ,, են տեղի ունեցել, իսկ ահա Բան Կի Մունը հասկացել է... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարությունը մարտահրավեր է առողջ բանականությանը, բարոյական արժեքներին: Ուրեմն, այդ կառույցը ղեկավարում է մի մարդ, որը բարոյականության հետ խնդիրներ ունի, որը միանգամայն իզուր է զբաղեցնում այդ բարձրագույն պաշտոնը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նման հայտարարությունը նաև պարզաբանում է, թե ինչու է նա պաշտպանել հակաղարաբաղյան 4 բանաձևը, անցել ադրբեջանցիների կողմն ու լռություն պահպանել բոլոր այն դեպքերում, երբ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, երբ տարածաշրջանում սրում է իրավիճակը: Բան Կի Մունը, նշանակում է, ոչ թե ազգերի, այլ միայն մի քանի ազգի ձեռնասունն ու կամակատարն է: Ու սա արդեն շատ լուրջ խնդիր է:
Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին