▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Պապի դեմ մահափորձի նախապատրաստումը իսլամիստ ծայրահեղականների անմարդկայնության ևս մի ապացույցն է

Աշխարհի ամենաբարի մարդու՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի դեմ մահափորձ կատարելու մտադրությունը իրապես ապացուցում է իսլամիստ ծայրահեղականների անմարդկայնության մասին։ Ո՞վ ծնեց, սնեց և զորացրեց նրանց։ Ո՞վ է այժմ այդ վտանգավոր շարժման կարևոր հովանավորներից մեկը մենք լավ գիտենք։ Դրանք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և նրանց ավագ հովանավոր՝ ԱՄՆ իշխանությունները։ ԱՄՆ-ը բազում ահաբեկչական ակտերի ենթարկվեց նրանց կողմից ու մինչ այժմ դեռ որ խելքը գլուխը չի հավաքում՝ շարունակում է հովանավորել ահաբեկչության հիմնական կազմակերպիչ այս երկու երկրներին։ Մինչև ե՞րբ։ Մի հարցնող լինի Թուրքիայի զորակայանը ինչիդ է պետք որ այդպես ենթարկվում ես Թուրքիայի քմահաճույքներին։ Սեփական նավթդ ու գազդ այնքան առատ է որ պարտակելու տեղ էլ չունես ու ուզում ես Եվրոպա արտահանել։ Ինչի՞դ է պետք Սաուդյան Արաբիայի նավթը որ այդպես վարկաբեկվում ես հովանավորելով այդ պետությանը։

Համլետ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին