▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեմալականները մեջլիսից պահանջում են Թուրքիայում քրեականացնել Հայոց ցեղասպանության ընդունումը

 

ermenihaber-ը գրում է.Թուրքական «Քեմալիզմի գաղափար» միության (ՔԳՄ-ADD) Մերսինի մասնաճյուղի անդամները ցույցի են հավաքվել Աթաթուրք պողոտայում գտնվող Քեմամ Աթաթուրքի տան առաջ:
Թուրքական դրոշներ և Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառներ ծածանող ցուցարարները Թուրքիայի խորհրդարանից պահանջել են օրենք ընդունել, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի «եղել է Հայոց ցեղասպանություն» ատահայտություն անողների համար: Քեմալականներն առաջարկում են նման օրենք ընդունել` ի պատասխան բոլոր այն երկրների խորհրդարանների, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել նշյալ միության Մերսինի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Բաբուշը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած ավելի քան 2 տասնյակ երկրներից ցեղասպանության ժխտումը քրեականացրել է 4 պետություն` Շվեյցարիա, Հունաստան, Սլովակիա և Կիպրոս:

ermenihaber-ը գրում է.Թուրքական «Քեմալիզմի գաղափար» միության (ՔԳՄ-ADD) Մերսինի մասնաճյուղի անդամները ցույցի են հավաքվել Աթաթուրք պողոտայում գտնվող Քեմամ Աթաթուրքի տան առաջ: Թուրքական դրոշներ և Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառներ ծածանող ցուցարարները Թուրքիայի խորհրդարանից պահանջել են օրենք ընդունել, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի «եղել է Հայոց ցեղասպանություն» ատահայտություն անողների համար: Քեմալականներն առաջարկում են նման օրենք ընդունել` ի պատասխան բոլոր այն երկրների խորհրդարանների, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել նշյալ միության Մերսինի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Բաբուշը:Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած ավելի քան 2 տասնյակ երկրներից ցեղասպանության ժխտումը քրեականացրել է 4 պետություն` Շվեյցարիա, Հունաստան, Սլովակիա և Կիպրոս:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին