▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևին վիրահատել են

 

Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիեւը վիրահատվել է: Այս մասին հայտնում է «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նրանց փոխանցմամբ՝ ապրիլի 26-ին կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը եւ գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիեւին, որը լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ եւ վիրահատության է ենթարկվել ցավերի սրացման հետեւանքով:
Այցի նպատակը վիրահատությունից հետո հիվանդի վիճակի մասին տեղեկանալն էր: Բժիշկների խոսքով, հիվանդի վիճակը լավ է: Նույնը հաստատում է նաեւ հիվանդը: Շահբազ Գուլիեվը իր երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն՝ առողջությունը վերականգնելու համար:

«Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիեւը վիրահատվել է:

Նրանց փոխանցմամբ՝ ապրիլի 26-ին կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը եւ գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիեւին, որը լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ եւ վիրահատության է ենթարկվել ցավերի սրացման հետեւանքով:
Այցի նպատակը վիրահատությունից հետո հիվանդի վիճակի մասին տեղեկանալն էր:

Բժիշկների խոսքով, հիվանդի վիճակը լավ է: Նույնը հաստատում է նաեւ հիվանդը: Շահբազ Գուլիեվը իր երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն՝ առողջությունը վերականգնելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին