▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեգենդ՝ Արարատի ու մայրենի լեզվի իր պաշտամունքով

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է:

 

ԻՐ կենդանության օրոք իսկ նա լեգենդ էր...
Լեգենդ՝ իր որբ մանկությամբ, Գյումրվա փողոցներում ջուր ծախողի իր համբավով...
Լեգենդ՝ գրականության մեջ իր շառաչուն մուտքով, իր տաղանդի մեծությամբ...
Լեգենդ՝ Արարատի ու մայրենի լեզվի իր պաշտամունքով...
Լեգենդ՝ իր ութ զավակով, որ կոչվում են Արա ու Մասիս, Սիփան ու Աստղիկ, Անի ու Արաքս, Թադևոս ու Վանանդ:
ԵՎ ահա այդ մարդ- լեգենդը փոխվեց աստղի ու գնաց միանալու հայ մեծերի համաստեղծությանը:
Մահվանից մեկ օր առաջ հիվանդանոցում այցելեցի նրան:
Ալեհեր գլուխը դրել էր բարձին ու լուռ հոգևարում էր...
Իսկ դրսում ամպրոպ էր, տեղատարափով, կայծակներով ու շանթերով շողացող գարնանամուտի առաջին ամպրոպը: Ես նրա սնարին կանգնած, նայում էի մագաղաթյա դեմքին, փակ կոպերին, կյանքի վերջին շնչով հևացող շուրթերին և նրա առաջին գիրքը՝ << Գարնանամուտն>> էի հիշում...
<< Գարնանամուտով>> նա մտավ գրականության մեջ:
... Գարնանամուտ էր, ու նա հեռացավ կյանքից:
ԵՍ խորհրդանշական ինչ- որ կապ եմ տեսնում այդ երկուսի միջև, մայր բնությունը երևի ցանկացավ գարնանամուտին տանել գարնանամուտի երգչին, իր հարազատ զավակին, որ նրա այնքան սիրած ձնծաղիկներով ու մանուշակներով զարդարի հողաթումբը, վրան գարնանային ամպրոպների մաքուր օրհնությունը տեղա և կրկին ու կրկին կայծակներով խաչակնքի նրան...
1984թ. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
,, ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՕՐՀՆՅԱԼ ՈՐԴԻՆ,, 
հատվածներ
ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐ.( իմ արխիվից)
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ և ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
1940թվ.ՇԻՐԱԶԸ 26, ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ 17 
տարեկան հասակում

ԻՐ կենդանության օրոք իսկ նա լեգենդ էր...

Լեգենդ՝ իր որբ մանկությամբ, Գյումրվա փողոցներում ջուր ծախողի իր համբավով...

Լեգենդ՝ գրականության մեջ իր շառաչուն մուտքով, իր տաղանդի մեծությամբ...

Լեգենդ՝ Արարատի ու մայրենի լեզվի իր պաշտամունքով...

Լեգենդ՝ իր ութ զավակով, որ կոչվում են Արա ու Մասիս, Սիփան ու Աստղիկ, Անի ու Արաքս, Թադևոս ու Վանանդ:

Եվ, ահա այդ մարդ-լեգենդը փոխվեց աստղի ու գնաց միանալու հայ մեծերի համաստեղծությանը: Մահվանից մեկ օր առաջ հիվանդանոցում այցելեցի նրան: Ալեհեր գլուխը դրել էր բարձին ու լուռ հոգևարում էր...Իսկ դրսում ամպրոպ էր, տեղատարափով, կայծակներով ու շանթերով շողացող գարնանամուտի առաջին ամպրոպը: Ես նրա սնարին կանգնած, նայում էի մագաղաթյա դեմքին, փակ կոպերին, կյանքի վերջին շնչով հևացող շուրթերին և նրա առաջին գիրքը՝ «Գարնանամուտն» էի հիշում...«Գարնանամուտով» նա մտավ գրականության մեջ:

Գարնանամուտ էր, ու նա հեռացավ կյանքից:

ԵՍ խորհրդանշական ինչ- որ կապ եմ տեսնում այդ երկուսի միջև, մայր բնությունը երևի ցանկացավ գարնանամուտին տանել գարնանամուտի երգչին, իր հարազատ զավակին, որ նրա այնքան սիրած ձնծաղիկներով ու մանուշակներով զարդարի հողաթումբը, վրան գարնանային ամպրոպների մաքուր օրհնությունը տեղա և կրկին ու կրկին կայծակներով խաչակնքի նրան...

1984թ. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ,,

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՕՐՀՆՅԱԼ ՈՐԴԻՆ

հատվածներ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐ.( իմ արխիվից)

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ և ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ1940թվ.ՇԻՐԱԶԸ 26, ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ 17 տարեկան հասակում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին