▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապացուցենք, որ կիրթ ենք, զարգացած և ոչ թե գռփող, լափող, քցող, խաբեբա

 

Շուրջ մեկ ամիս էր ամբողջ աշխարհը լսում էր, խոսում, քննարկում Հայաստանի, Հայոց ցեղասպանության, ցեղասպանության ճանաչման, հանդուրժողականության, հայ ժողովրդի հայտնի, ճանաչված, տաղանդավոր զավակների, նրանց ընտանիքների Հայաստան կատարած այցելությունների, նրանց` ցեղասպանության մասին դատապարտող խոսքերի, հայ ժողովրդի աննկուն կամքի և այդ հարցում զարմանալի միասնականության մասին:
Անկեղծորեն ասած, ես այնքան էլ հիացած չեմ այդ ճանաչումների հիթ շքերթից, չեմ կարևորում պետությունների, խորհրդարանների, քաղաքների, նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումները` բացառությամբ Վատիկանի…
Պարզ, արևոտ երկնքում ամպրոպի ճայթյունի էր նման Հռոմի պապի հնչեցրած գնահատականը մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին: Այն նման էր սթափության ապտակի հասցված Թուրքիայի իշխանություններին, այդ երկրի ազգայնականներին, ցեղասպանությունը չճանաչած երկրներին, նրանց իշխանություններին և ապաշխարանքի կոչ ուղղված ողջ առաջադեմ մարդկությանը: Այն մեկ անգամ ևս հաստատեց, որ Թուրքիան և մի շարք առաջատար երկրներ ճիշտ է չճանաչեցին ցեղասպանությունը, մինչդեռ Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին իրենց է պետք` համայն մարդկությանը, բոլորին…Եվ իհարկե առաջին հերթին Թուրքիային, թուրք ժողովրդին…
Այդ հրեշավոր սպանդի չդատապարտելը, չճանաչելը, անպատժելիությունը հանգեցրեց նորանոր ցեղասպանությունների, կոտորածների ու ջարդերի: Եվ դրանց երկերեսանի ու լղոզված գնահատականների արդյունքում նույնը շարունակում են ԱՄՆ-ի ու Թուրքիայի <<սիրախաղերի>> բեղմնավորման արդյունքում ծնված Իսլամական հանրապետության հրոսակախմբերը…
Աննախադեպ միասնականության, համախմբվածության և դրական մթնոլորտում, հրաշալի կազմակերպված, նպատակաուղղված միջոցառումներով նշեցինք Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցը…
Անցավ ապրիլի 24-ը…
Մնացինք էլի ՄԵՆՔ` մենակ, ինչ-որ տեղ խեղճուկրակ, երկատված, մասնատված ԵՏՄ-ի և Ասոցացման համաձայնագրի երկընտրանքով տառապած, տառապած նաև մեր քաղաքական դաշտի ու քաղաքական որոշ գործիչների գավառական մակարդակից, գզվռտոցներից, հաշվենակատ ազնվությունից, մեր տնտեսական զարգացման պրոբլեմներով, մեր պետական պաշտոնյաների որոշ հապճեպ ընդունած օրենքներով, մեր համառորեն <<գռփող>>, կաղապարված, պետական, ազգային մտածողությունից հեռու, միայն անձնականի մասին մտածող պաշտոնյաների, գործարարների, անտարբեր քաղաքացիների հոծ բանակով:
Այժմ, արդեն մեր գերնպատակը պետք է դառնա պետության իսկական քաղաքացու, Հայրենիքի հայրենասեր քաղաքացու դաստիարակումը: Պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի ի վերջո բոլորն անխտիր իրենց նեղ անձնական շահերը ստորադասեն պետական, ազգային շահերին, քաղաքացիական հասարակության ստեղծմանը, պետության տնտեսական զարգացմանն ու հզորացմանը, իրավական պետության և օրենքների գերակայության արժեհամակարգի ձևավորմանը:
Ցավու՞մ ենք, հարգու՞մ ենք մեր զոհերին, մեր նահատակներին, նրանց հիշատակը, ուրեմն ապացուցենք, որ մենք կանք, որ մենք հզոր ենք, որ մենք գավառական, ասիական, հետամնաց ազգ չենք…Կիրթ ենք, զարգացած և ոչ թե գռփող, լափող, թալանող, թռցնող, քցող, խաբեբա, գլուխգովան…
Ժամանակն է` եթե արդեն ուշ չէ, լծվենք գործի և միասին, միասնական, ամբողջ ազգով հզորացնենք մեր երկիրը, հույսներս դնելով մեր վրա, մեր ժողովրդի, մեր ազգի ներուժի վրա: Այլ ելք, այլ ճանապարհ չունենք….
Աշխարը միայն հզորներին, ուժեղներին է հարգում և ոչ թե նվնվացողներին…

Շուրջ մեկ ամիս էր ամբողջ աշխարհը լսում էր, խոսում, քննարկում Հայաստանի, Հայոց ցեղասպանության, ցեղասպանության ճանաչման, հանդուրժողականության, հայ ժողովրդի հայտնի, ճանաչված, տաղանդավոր զավակների, նրանց ընտանիքների Հայաստան կատարած այցելությունների, նրանց` ցեղասպանության մասին դատապարտող խոսքերի, հայ ժողովրդի աննկուն կամքի և այդ հարցում զարմանալի միասնականության մասին:Անկեղծորեն ասած, ես այնքան էլ հիացած չեմ այդ ճանաչումների հիթ շքերթից, չեմ կարևորում պետությունների, խորհրդարանների, քաղաքների, նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումները` բացառությամբ Վատիկանի…

Պարզ, արևոտ երկնքում ամպրոպի ճայթյունի էր նման Հռոմի պապի հնչեցրած գնահատականը մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին: Այն նման էր սթափության ապտակի հասցված Թուրքիայի իշխանություններին, այդ երկրի ազգայնականներին, ցեղասպանությունը չճանաչած երկրներին, նրանց իշխանություններին և ապաշխարանքի կոչ ուղղված ողջ առաջադեմ մարդկությանը: Այն մեկ անգամ ևս հաստատեց, որ Թուրքիան և մի շարք առաջատար երկրներ ճիշտ է չճանաչեցին ցեղասպանությունը, մինչդեռ Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին իրենց է պետք` համայն մարդկությանը, բոլորին…Եվ իհարկե առաջին հերթին Թուրքիային, թուրք ժողովրդին…Այդ հրեշավոր սպանդի չդատապարտելը, չճանաչելը, անպատժելիությունը հանգեցրեց նորանոր ցեղասպանությունների, կոտորածների ու ջարդերի: Եվ դրանց երկերեսանի ու լղոզված գնահատականների արդյունքում նույնը շարունակում են ԱՄՆ-ի ու Թուրքիայի <<սիրախաղերի>> բեղմնավորման արդյունքում ծնված Իսլամական հանրապետության հրոսակախմբերը…

Աննախադեպ միասնականության, համախմբվածության և դրական մթնոլորտում, հրաշալի կազմակերպված, նպատակաուղղված միջոցառումներով նշեցինք Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցը…Անցավ ապրիլի 24-ը…Մնացինք էլի ՄԵՆՔ` մենակ, ինչ-որ տեղ խեղճուկրակ, երկատված, մասնատված ԵՏՄ-ի և Ասոցացման համաձայնագրի երկընտրանքով տառապած, տառապած նաև մեր քաղաքական դաշտի ու քաղաքական որոշ գործիչների գավառական մակարդակից, գզվռտոցներից, հաշվենակատ ազնվությունից, մեր տնտեսական զարգացման պրոբլեմներով, մեր պետական պաշտոնյաների որոշ հապճեպ ընդունած օրենքներով, մեր համառորեն <<գռփող>>, կաղապարված, պետական, ազգային մտածողությունից հեռու, միայն անձնականի մասին մտածող պաշտոնյաների, գործարարների, անտարբեր քաղաքացիների հոծ բանակով:Այժմ, արդեն մեր գերնպատակը պետք է դառնա պետության իսկական քաղաքացու, Հայրենիքի հայրենասեր քաղաքացու դաստիարակումը:

Պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի ի վերջո բոլորն անխտիր իրենց նեղ անձնական շահերը ստորադասեն պետական, ազգային շահերին, քաղաքացիական հասարակության ստեղծմանը, պետության տնտեսական զարգացմանն ու հզորացմանը, իրավական պետության և օրենքների գերակայության արժեհամակարգի ձևավորմանը:Ցավու՞մ ենք, հարգու՞մ ենք մեր զոհերին, մեր նահատակներին, նրանց հիշատակը, ուրեմն ապացուցենք, որ մենք կանք, որ մենք հզոր ենք, որ մենք գավառական, ասիական, հետամնաց ազգ չենք…Կիրթ ենք, զարգացած և ոչ թե գռփող, լափող, թալանող, թռցնող, քցող, խաբեբա, գլուխգովան…Ժամանակն է` եթե արդեն ուշ չէ, լծվենք գործի և միասին, միասնական, ամբողջ ազգով հզորացնենք մեր երկիրը, հույսներս դնելով մեր վրա, մեր ժողովրդի, մեր ազգի ներուժի վրա: Այլ ելք, այլ ճանապարհ չունենք….Աշխարը միայն հզորներին, ուժեղներին է հարգում և ոչ թե նվնվացողներին…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին