▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցի կառուցելու փոխարեն ավելի աստվածահաճո գործ կլիներ ծառեր տնկելը

Գերմանացիները շատ խաղաղ դեմք ունեն , անչափ բարեհամբույր են ու իսկապես բարի , միշտ ժպտում են ու կատակում անծանոթների հետ ես այսօր հասկացա, թե ինչու ...

Համբուրգը մեծ ու զարգացած քաղաք է , կարծես մխրճված լինի անտառի մեջ ... թե՛ կենտրոնում, թե՛ ծայրամասերում օդը բյուրեղյա մաքրություն ունի , ամենուրեք լսվում է թռչունների դայլայլը , կողքովդ վազվզող սկյուռիկները , գետերում լողացող բադիկները սովորական երևույթ են , ու, որքան էլ ծանր հոգեվիճակում լինես , երբ դուրս ես գալիս փողոց , կամ թեկուզ պատուհանդ ես բացում , ծառերի , առատությունը, մաքուր օդն ու ծտերի ծլվլոցը մի անասելի թեթևություն են բերում ու համոզում, որ կյանքը հիասքանչ է ու շարունակվում է

Գերմանիաայում գործում է մի օրենք , որ դու , անգամ քո սեփական տարածքում, քո հողամասում իրավունք չունես ծառ կտրելու . եթե ստիպված ես կտրել (ասենք՝ շինարարություն ես անում) , պետությունը քեզ մեկ այլ տեղ տարածք է տրամադրում , որտեղ դու պարտավոր ես տնկել քո կտրած ծառերի եռապատիկը ՝ քո հաշվին : 

Պետք չի մեգաուղեղ ունենալ ՝ էդպիսի պարզ բաներ մտածելու, որոշելու ու անելու համար ...

Ասածս ի՞նչ է. Երևանում այս պահին կառուցվում է 2 եկեղեցի , վատ չի , բայց , նվաստիս կարծիքով՝ ավելի Աստվածահաճո գործ կլիներ ծառեր տնկել , կանաչապատել Երևանը ՝ հոգ տանելով քաղաքացիների առողջության , երեխաների առողջ ու գեղագիտական դաստիարակության , քաղաքի բնական գեղեցկության մասին .....

Հ.Գ. շատերս ենք մտածում, թե ինչու են հիվանդություններն այսքան շատացել մեր երկրում .... այստեղ հիվանդանոցում , 2 ամսվա ընթացքում, գրեթե չեմ հանդիպել երիտասարդ գերմանացու , ճնշող մեծամասնությունըծերեր են ...
մտածեք այս մասին ...

Լուսինե Բադալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին