▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղթամարի եկեղեցին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում

 

ermenihaber-ը գրում է.Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող ևս 9 պատմամշակութային կոթողների հետ ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական  ցուցակում:
Թուրքական «Taraftar» լրատվական կայքը հայտնում է, որ նշյալ եկեղեցին ճարտարապետական առումով միջնադարի հայկական արվեստի ամենավառ հուշարձաններից մեկն է:
Ներկայացնելով եկեղեցու պատմությունը՝ կայքը գրում է, որ այն կառուցվել է 915-921թթ. Գագիկ Առաջին թագավորի հրամանով, իսկ ճարտարապետը եղել է Մանվելը: Եկեղեցու պատերը զարդարված է հարթաքանդակներով, որտեղ պատկերված են  բույսեր, կենդանիներ և սուրբգրային դրվագներ:
Թուրքական լրատվամիջոցի համոզմամբ` Սուրբ Խաչ եկեղեցու ընդգրկումը UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական  ցուցակում կնպաստի քաղաքում զբոսաշրջության զարգացմանը:
Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր  Չելիքն ասել է, որ իրեն շատ է ուրախացրել  այդ փաստը: Նա միաժամանակ հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել հայերին  Աղթամարում տարին մեկ անգամ պատարագ մատուցել:
Չելիքը նաև նշել է, որ եկեղեցու ընդգրկումն այդ նախնական ցուցակում հատկապես այս շրջանում օրինակ և «ուղերձ պիտի լինի օտարերկրկյա խորհրդարանների համար, որոնք Հայկական սփյուռքի քարոզչության ազդեցության տակ են մնացել»: Ըստ Չելիքի՝ օտարերկրյա  խորհրդարանները քաղաքականացնում են այն ցավալի դեպքերը, որոնք տեղի են ունեցել  թուրքերի և հայերի մեջ ու ցավ պատճառել երկու կողմերին էլ:

ermenihaber-ը գրում է.Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող ևս 9 պատմամշակութային կոթողների հետ ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում: Թուրքական «Taraftar» լրատվական կայքը հայտնում է, որ նշյալ եկեղեցին ճարտարապետական առումով միջնադարի հայկական արվեստի ամենավառ հուշարձաններից մեկն է:Ներկայացնելով եկեղեցու պատմությունը՝ կայքը գրում է, որ այն կառուցվել է 915-921թթ. Գագիկ Առաջին թագավորի հրամանով, իսկ ճարտարապետը եղել է Մանվելը:

Եկեղեցու պատերը զարդարված է հարթաքանդակներով, որտեղ պատկերված են  բույսեր, կենդանիներ և սուրբգրային դրվագներ: Թուրքական լրատվամիջոցի համոզմամբ` Սուրբ Խաչ եկեղեցու ընդգրկումը UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում կնպաստի քաղաքում զբոսաշրջության զարգացմանը:Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր  Չելիքն ասել է, որ իրեն շատ է ուրախացրել  այդ փաստը: Նա միաժամանակ հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել հայերին Աղթամարում տարին մեկ անգամ պատարագ մատուցել:Չելիքը նաև նշել է, որ եկեղեցու ընդգրկումն այդ նախնական ցուցակում հատկապես այս շրջանում օրինակ և «ուղերձ պիտի լինի օտարերկրկյա խորհրդարանների համար, որոնք Հայկական սփյուռքի քարոզչության ազդեցության տակ են մնացել»: Ըստ Չելիքի՝ օտարերկրյա խորհրդարանները քաղաքականացնում են այն ցավալի դեպքերը, որոնք տեղի են ունեցել թուրքերի և հայերի մեջ ու ցավ պատճառել երկու կողմերին էլ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին