▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Թուրքիայից Հայաստանը տարածքային պահանջներ չունի, շատերին վրդովեցրել է

Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Թուրքիայից Հայաստանը տարածքային պահանջներ չունի, շատերին վրդովեցրել է: կարծում եմ կարիք կա այս հարցը քննարկել:
Քննադատների փաստարկներից միայն մեկն է, որը կարելի է միանշանակ կերպով ընդունել: Դա այն է, որ ինքը օրինական նախագահ չէ և չի կարող Հայաստանի անունից նման հայտարարությամբ հանդես գալ, մնացած փաստարկները քաղաքական առում վիճելի են: 
Քաղաքական, որովհետև իրավական փաստարկները այսօրվա միջազգային հարաբերություններում ստորադաս են քաղաքականիրականությանը: 
.
Եթե այս խնդիրը քննարկենք իրական քաղաքականության տեսանկյունից, ապա Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ հնարավոր կլինի ներկայացնել միմիայն մեկ դեպքում, երբ Թուրքիայում ընթանան այնպիսի անդառնալի գործընթացներ, որի հետևանքով այդ երկիրը սկսի մասնատվել: Տեսական առումով դա հնարավոր է, եթե հաշվի առնենք քրդական գործոնը: Նաև պետք է հաշվի առնել, որ քրդերը բնական աճը շատ բարձր է թուրքերից և գնալով նոր տարածքներում են մեծամասնություն դառնում: 
.
Եվս մեկ շատ կարևոր հանգամանք է պետք հաշվի առնել. քրդերը բնակեցված են Նախիջևանի հարակից հատվածներում, ինչի հետևանքով նման զարգացումներ ընթանալու դեպքում միաժամանակ առաջանում է Նախիջևանի խնդիրը, որի իրավական գարանտ Թուրքիան այլևս նրա ոչ սահմանակից երկիր է դառնում, ինչպես Ադրբեջանը: 
Եվս մեկ շատ կարևոր հանգամանք, շատ կարևոր է Իրաքի Քրդստանի այն նախաձեռնությունը, որ ցանկանում են ճանաչել հայերի Ցեղասպանությունը, որը շատ կարևոր դերակատարություն կարող է ունենալ Թուրքիայի քրդերի անվտանգության առումով, եթե թուրք-քրդական ընդհարումներ սկսվեն, ինչը հավանական է:
.
Այսպիսով իրական քաղաքականությունից ելնելով այսօր նպատակահարմար չէ Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջներ դնելը:

Ստեփան Դանիելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին