▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոց՝ Երևանում. անհայտ անձը «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կրակել է Mercedes-ի վրա

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ կրակոց է հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց անհայտ անձը կրակել է այնտեղ կայանված Mercedes մակնիշի 34 CR 751 համարանիշի ավտոմեքենայի վրա: 

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա կրակոցի հետք, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է կրակված գնդակ: Թե ինչպիսի հրազենից է արձակված՝ այս պահին իրավապահները ճշտում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին