▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպառնացել են որդեկորույս հորը.«Ժողովուրդ»

2013թ. դեկտեմբերի 10-ին Խաչիկի զորամասում զոհված, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, դժգոհ է իր որդու մահվան գործով իրականացված  դատաքննությունից: Նա համոզված է, որ որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են: Ա. Հովակիմյանը դա հիմնավորում է նաեւ այն փաստով, որ դեպքից հետո ինքնաձիգի փողն ուղղված է եղել Վանիչկայի ոտնաթաթին:

Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Վանիչկա Հովակիմյանը ինքնասպանություն է գործել այն պատճառով, որ նրան մեղադրել են ծառայակիցներից մեկի բջջային հեռախոսի գողության մեջ: Նրա դին գտնվել է ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով: 2014թ. սեպտեմբերի 1-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ո. Պապոյանը վճռել է Վանիչկայի ծառայակիցներից Շմավոն Կուրեխյանին դատապարտել 7, Պարույր Մկրտչյանին 5 տարի 6 ամիս, Արման Մուրադյանին 3 տարի ժամկետով ազատազրկման, Նարեկ Միտոյանին՝ 6 ամիս կարգապահական գումարտակում պահելու: Դատարանը վերջինիս հանդեպ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, վճռել նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարվա փորձաշրջան:

Վ. Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործով դատավճիռը բողոքարկվել է, բողոքարկողների թվում է եղել նաեւ Արամայիս Հովակիմյանը: ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը 2015թ. փետրվարի 16-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Ա. Հովակիմյանն ասում է, որ վերաքննիչ դատարանը, ըստ էության, գործի քննություն չի կատարել: Նրա խոսքերով՝ քրեական գործով մեղադրողը շահագրգիռ չէ ճշմարտությունը բացահայտելու հարցում: Ա. Հովակիմյանը դիմել է Վճռաբեկ դատարան, դատաքննության օրը դեռեւս հայտնի չէ: 

Մահացած զինվորի հայրը նաեւ շեշտում է, որ Վանիչկան 1 տարի եւ 5 ամիս ծառայել էր, սակայն նրան այդպես էլ արձակուրդ չէին տվել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին