▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ը չի պառակտվել, այն ընդհանրապես վերացել է

Վերջին ժամանակներում մամուլում ՀԱԿ-ի պառակտման մասին լուրեր էին պտտվում: Դրա համար պատճառ էր հանդիսացել այն, որ ԱԺ-ում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Ազգային ժողովի հայտարարության ընդունման նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը կողմ էին քվեարկել նախագծին, իսկ ապրիլի 24-ին Ս.Դեմիրճյանը, չսպասելով Լևոն Տեր-Պետրոսյանին, առանձին էր գնացել Ծիծեռնակաբերդ:

Այսօր լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Ս. Դեմիրճյանը ասել էր, որ ճիշտ է կան հարցեր, որոնց շուրջ կա անհամաձայնություն, բայց և այնպես ՀԱԿ-ի պառակտման մասին խոսելը ավելորդ է:

Այսքանից հետո, երբ փորձում ենք վերհիշել քաղաքական դաշտում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները, ապա հստակ կարող ենք փաստել, որ Դեմիրճյանը միանգամայն իրավացի է (ՀԱԿ-ի պառակտման մասին խոսելը ավելորդ է)` ՀԱԿ-ը չի պառակտվել, այն ուղղակի որպես այդպիսին վերացել է քաղաքական դաշտից:

Թագուհի Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին