▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց հրեշտակների իմացության տանից դուրս չի եկել

 

Գեղարքունիքի մարզի դատարանում քննվում է կրկնակի սպանության գործ: 
 
Ըստ մեղադրական եզրակացության` Արա Մանուկյանը գտել, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ` պահունակով և ռազմամթերք հանդիսացող 12 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտներով, այն ապօրինի տեղափոխել և պահել է իրենց տան հարակից շինության մեջ: Կասկածելով, որ ինչ որ անձինք ցանկանում են իր կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարել` նշված ինքնաձիգը հաճախակի ապօրինի կրել և պահել է իր գտնվելու մոտ վայրում: 
 
2013թ.դեկտեմբերի 12-ին իր ընկեր Կամսար Հակոբյանի հրավերով գնացել է «Արմաքս» ռեստորան, մինչև այնտեղ մտնելը իր մոտ եղած ինքնաձիգը պահել է ռեստորանից 50 մետր հեռավորության վրա գտնվող գյուղի դպրոցի պարիսպների մոտ, մտել ռեստորան, մասնակցել ճաշկերույթի, օգտագործել ոգելից խմիչք, որից հետո դուրս է եկել ռեստորանից և մթության մեջ նկատել դեպի իր կողմն արագ քայլերով եկող 2 անձանց: Մտածելով, որ նրանք եկել են իրեն վնասելու՝ արագ վերցրել է ինգնաձիգը և ապօրինաբար 2 անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, 2 կրակահերթ է արձակել իրեն մոտեցող Կամսար Հակոբյանի և Հարություն Հայրապետյանի ուղղությամբ, կրակոցներից Կ.Հակոբյանը տեղում մահացել է, իսկ Հ.Հայրապետյանը տեղափոխվել է «Վարդենիս բժշկական կենտրոն»,  որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
 
Դատաքննությամբ ամբաստանյալի պաշտպաններ Վարդուհի Էլբակյանը և Արմեն Խաչատրյանը միջնորդել են քրեական գործով նշանակել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն. պաշտպանական կողմի նույնաբովանդակ միջնորդությունը նախաքննության ընթացքում մերժվել է: 
 
Դատարանում պաշտպանները հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Արա Մանուկյանը որպես կասկածյալ ցուցմունքներ է տվել, որ դեպքից առաջ մի քանի անգամ գյուղում նկատել է, որ ինչ-որ անծանոթ անձինք, իրեն վնաս պատճառելու նպատակով, հետևում են, իսկ երբ նոյեմբեր ամսին՝ գիշերը, անծանոթները կրակել են իր հարևան Մանվելի տան վրա, ինքը կասկածել է, որ դա ուղղված է իր դեմ և ինչ-որ անձինք ցանկանում են ոտնձգել իր կյանքի դեմ, սպանել իրեն: Իր անվտանգությունն ապահովելու նպատակով էլ ինքնաձիգը հաճախակի կրել և պահել է իր գտնվելու վայրին մոտ:
 
Իր ցուցմունքներն Արա Մանուկյանը հաստատել է նաև որպես մեղադրյալ հարցաքննվելիս:
 
Պաշտպանները նշել են, որ բացի այդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց առանձնատեսակցությունների ընթացքում Արա Մանուկյանը ցուցաբերել է տարօրինակ վարք. հարցադրումներին պատասխանել է ընդհատումներով, ցնորքային և զառանցանքային մեջբերումներով, գտնվել ճնշված վիճակում ու հայտնել, որ ինքը նման վիճակում եղել է 2013 թվականի նոյեմբեր ամսից:
 
Առանձնատեսակցությունների ընթացքում Արա Մանուկյանը հայտնել է, որ 2013 թվականի նոյեմբերի սկզբներին, գյուղում տարածված խոսակցություններից իմանալով, որ ինչ-որ անձինք ցանկանում են սպանել իրեն, սկսել է ապրել վախի և մտածմունքների մթնոլորտում՝ կյանքի հանդեպ ցուցաբերելով «զգուշավորություն». գիշերները չի կարողացել քնել, քնած ժամանակ էլ իրեն «հրեշտակները» արթնացրել են, իսկ ցերեկները տանից գրեթե դուրս չի եկել առանց «հրեշտակների» իմացության:
 
Մշտապես գտնվելով սարսափի, վախի և «ապագա զոհի» վիճակում՝ յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև մերձավոր ազգականների մեջ տեսել է մարդասպանի, խուսափել որևէ մեկի հետ հանդիպելուց, ինքն իրեն զգացել է հալածվողի և հետապնդվողի դերում: Անհայտ անձանց կողմից իրեն սպանելու վախն ու կասկածներն ավելի են խորացել, երբ անհայտ անձինք կրակել են իր հարևանի տան վրա, իսկ հետո իրեն պատկանող շանն անհայտ անձինք իրենց տան բակում ծեծել են՝ , վախ ու սարսափ տարածելու նպատակով: Դա կարող է հաստատել անասնաբույժը: Իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով էլ ինքն ինքնաձիգը հաճախակի կրել և պահել է իր գտնվելու վայրերին մոտ:
 
2014 թվականի մայիսի 16-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացվել է գրությունն այն մասին, որ Արա Մանուկյանը 28.12.2013 թվականից գտնվում է ԲՍԲ-ի հոգեբույժի հսկողության տակ՝ տարօրինակ վարքի կապակցությամբ, ախտորոշվել է «Անձի ցնորքային, զառանցանքային խանգարում» և ստանում է համապատասխան բուժում հոգեբույժի մոտ:
 
2014 թվականի նոյեմբերի 14-ին կրկին անգամ հարցում է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղից ստացվել է գրություն այն մասին, որ Արա Մանուկյանը գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ հետևյալ ախտորոշմամբ՝ «Անձի իրավիճակային խանգարում,  ցնորքազառանցանքային խանգարում»:
 
Մեղադրող Կարեն Խաչատրյանը, տուժողների իրավահաջորդները առարկել են միջնորդության դեմ: 
 
Դատարանը բավարարել է միջնորդությունը և որոշել նշանակել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը.
 
1. Ամբաստանյալ Արա Մանուկյանը մինչև դեպքը՝ 2013 թվականի դեկտեմբեր 12-ը, դեպքի պահին կամ դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ տառապե՞լ կամ տառապո՞ւմ է, թե՝ ոչ: Եթե այո, ապա՝ ինչպիսի՞: Նա կարո՞ղ էր գիտակցել իր գործողության վտանգավորությունը կամ ղեկավարել դա:
2. Ամբաստանյալ Արա Մանուկյանն ի՞նչ ախտորոշման հիվանդությամբ է տառապում, այն ե՞րբ է առաջացել, ինչի՞ հետևանքով և այն կարո՞ղ էր ազդել Արա Մանուկյանի վարքի վրա կամ կանխորոշել նրա վարքագիծը:
3. Ամբաստանյալ Արա Մանուկյանն անմեղսունա՞կ կամ սահմանափակ մեղսունա՞կ է, թե՝ ոչ: Եթե այո, ապա այն ե՞րբ է առաջացել, ինչի՞ հետևանքով և այն կարո՞ղ էր ազդել Արա Մանուկյանի վարքի վրա կամ կանխորոշել նրա վարքագիծը:
4. Ամբաստանյալ Արա Մանուկյանն արարքը կատարելիս ի՞նչ հոգեվիճակում է գտնվել:
5. Արա Մանուկյանը գտնվե՞լ է,  արդյոք,  կոմուլյատիվ կամ ֆիզիոլոգիական աֆեկտի
վիճակում:
6. Բնորո՞շ են,  արդյոք,  տվյալ մարդուն այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք մեղսագրվող արարքը կատարելու պահին կարող էին ազդել նրա վարքի վրա:
7. Ամբաստանյալ Արա Մանուկյանը քրեական պատասխանատվության և պատժի ենթակա՞ է, թե՞  ոչ: Նա բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կարիք ունի՞, թե՞ ոչ:
 
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը, դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ ամբաստանյալը մեղսունակ է ճանաչվել:
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Գեղարքունիքի մարզի դատարանում քննվում է կրկնակի սպանության գործ:  Ըստ մեղադրական եզրակացության` Արա Մանուկյանը գտել, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ` պահունակով և ռազմամթերք հանդիսացող 12 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտներով, այն ապօրինի տեղափոխել և պահել է իրենց տան հարակից շինության մեջ: Կասկածելով, որ ինչ որ անձինք ցանկանում են իր կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարել` նշված ինքնաձիգը հաճախակի ապօրինի կրել և պահել է իր գտնվելու մոտ վայրում:  2013թ.դեկտեմբերի 12-ին իր ընկեր Կամսար Հակոբյանի հրավերով գնացել է «Արմաքս» ռեստորան, մինչև այնտեղ մտնելը իր մոտ եղած ինքնաձիգը պահել է ռեստորանից 50 մետր հեռավորության վրա գտնվող գյուղի դպրոցի պարիսպների մոտ, մտել ռեստորան, մասնակցել ճաշկերույթի, օգտագործել ոգելից խմիչք, որից հետո դուրս է եկել ռեստորանից և մթության մեջ նկատել դեպի իր կողմն արագ քայլերով եկող 2 անձանց: Մտածելով, որ նրանք եկել են իրեն վնասելու՝ արագ վերցրել է ինգնաձիգը և ապօրինաբար 2 անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, 2 կրակահերթ է արձակել իրեն մոտեցող Կամսար Հակոբյանի և Հարություն Հայրապետյանի ուղղությամբ, կրակոցներից Կ.Հակոբյանը տեղում մահացել է, իսկ Հ.Հայրապետյանը տեղափոխվել է «Վարդենիս բժշկական կենտրոն»,  որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դատաքննությամբ ամբաստանյալի պաշտպաններ Վարդուհի Էլբակյանը և Արմեն Խաչատրյանը միջնորդել են քրեական գործով նշանակել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն. պաշտպանական կողմի նույնաբովանդակ միջնորդությունը նախաքննության ընթացքում մերժվել է:  Դատարանում պաշտպանները հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Արա Մանուկյանը որպես կասկածյալ ցուցմունքներ է տվել, որ դեպքից առաջ մի քանի անգամ գյուղում նկատել է, որ ինչ-որ անծանոթ անձինք, իրեն վնաս պատճառելու նպատակով, հետևում են, իսկ երբ նոյեմբեր ամսին՝ գիշերը, անծանոթները կրակել են իր հարևան Մանվելի տան վրա, ինքը կասկածել է, որ դա ուղղված է իր դեմ և ինչ-որ անձինք ցանկանում են ոտնձգել իր կյանքի դեմ, սպանել իրեն: Իր անվտանգությունն ապահովելու նպատակով էլ ինքնաձիգը հաճախակի կրել և պահել է իր գտնվելու վայրին մոտ: Իր ցուցմունքներն Արա Մանուկյանը հաստատել է նաև որպես մեղադրյալ հարցաքննվելիս: Պաշտպանները նշել են, որ բացի այդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց առանձնատեսակցությունների ընթացքում Արա Մանուկյանը ցուցաբերել է տարօրինակ վարք. հարցադրումներին պատասխանել է ընդհատումներով, ցնորքային և զառանցանքային մեջբերումներով, գտնվել ճնշված վիճակում ու հայտնել, որ ինքը նման վիճակում եղել է 2013 թվականի նոյեմբեր ամսից: Առանձնատեսակցությունների ընթացքում Արա Մանուկյանը հայտնել է, որ 2013 թվականի նոյեմբերի սկզբներին, գյուղում տարածված խոսակցություններից իմանալով, որ ինչ-որ անձինք ցանկանում են սպանել իրեն, սկսել է ապրել վախի և մտածմունքների մթնոլորտում՝ կյանքի հանդեպ ցուցաբերելով «զգուշավորություն». գիշերները չի կարողացել քնել, քնած ժամանակ էլ իրեն «հրեշտակները» արթնացրել են, իսկ ցերեկները տանից գրեթե դուրս չի եկել առանց «հրեշտակների» իմացության: Մշտապես գտնվելով սարսափի, վախի և «ապագա զոհի» վիճակում՝ յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև մերձավոր ազգականների մեջ տեսել է մարդասպանի, խուսափել որևէ մեկի հետ հանդիպելուց, ինքն իրեն զգացել է հալածվողի և հետապնդվողի դերում: Անհայտ անձանց կողմից իրեն սպանելու վախն ու կասկածներն ավելի են խորացել, երբ անհայտ անձինք կրակել են իր հարևանի տան վրա, իսկ հետո իրեն պատկանող շանն անհայտ անձինք իրենց տան բակում ծեծել են՝ , վախ ու սարսափ տարածելու նպատակով: Դա կարող է հաստատել անասնաբույժը: Իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով էլ ինքն ինքնաձիգը հաճախակի կրել և պահել է իր գտնվելու վայրերին մոտ:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին