▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն

Մայիսի 3-ին՝ 17:00-18:30, ԱՀԹ երիտասարդաց միությունները Երևման Ս. Խաչի տոնի առթիվ Երևանի Բաղրամյան պողոտայի կանգառներում իրականացնելու են խաչի քարոզ. երիտասարդները խաչեր են բաժանելու երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները, ուղևորներին ու անցորդներին նվիրելու են խաչի պահպանիչ աղոթքներ:

Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ  Խաչի քարոզն իրականացվում է արդեն երրրորդ անգամ: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի մայիսի 18-ին՝ Երևման Ս. խաչի տոնին:

Երիտասարդները, թեմի միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ իրականացնելով ծրագիրը, այս կերպ նպատակ ունեն վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին