▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են 11 ընտրատարածքների 279 ընտրատեղամասերում:

Համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Ազատ Հայրենիք կուսակցությունը` 50, Խաղաղություն և զարգացում կուսակցությունը՝ 6 թեկնածուների ընդգրկմամբ:Արցախի Ազգային ժողովի 33 մանդատից 22-ը համամասնական ընտրակարգով ընտրվածների համար է, 11-ը՝ մեծամասնական:

Դիտորդական առաքելությամբ Արցախ են ժամանել օտարերկրյա 101 դիտորդ, ինչպես նաև` արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` լուսաբանելու խորհրդարանական ընտրությունները:

Ի դեպ, Երևանում ևս ընտրատեղամաս կա` ԼՂՀ ներկայացուցչության շենքը:
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև մայիսի 4-ը` ժամը 20.00-ն, իսկ վերջնականը՝ մայիսի 10-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին