▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի իշխանությունները հայ գերուն մտադիր են 18 տարով ազատազրկել

Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հանդեպ շարունակում են «դատ» կոչվող ներկայացումը։

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է  Արսեն Բաղդասարյանի գործով «դատական գործընթացը»։

Դատախազ Անար Միրքիշեւը պահանջել է Արսեն Էդուարդի Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։

Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու) հոդվածներով։ Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը  որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։

Artsakhpress.am


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին