▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չուգասզյանը խոսել է Ճոյտի հետ

 

Ազատ արձակվեցին Հիմնադիր խորհրդարանի բոլոր անդամները:
Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ լավ է զգում և, որ  նույն ոգով շարունակելու է  պայքարն իր գործընկերների հետ:
Հիշեցնենք, այսօր գործով  հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:
Գարեգին Չուգասզյանից էլ լրագրողները հետաքրքվեցին, թե արդյո՞ք ճնշումներ եղել են կալանավորների կողմից՝ կապված համաներման հետ, վերջինն ասաց, որ նման բան չի եղել:
Լուրեր էին տարածվել այն մասին, որ Չուգասզյանը բանատխցում եղել է  Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի հետ: Անդրադառնալով այս հարցին՝ նա ասաց, որ շփվել են որպես խցակիցներ.
Մեր բոլոր տարբերությունները գեղագիտական էին

Այսօր ազատ արձակվեցին Հիմնադիր խորհրդարանի բոլոր անդամները: Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ լավ է զգում և, որ  նույն ոգով շարունակելու է  պայքարն իր գործընկերների հետ:

Գարեգին Չուգասզյանից էլ լրագրողները հետաքրքվեցին, թե արդյո՞ք ճնշումներ եղել են կալանավորների կողմից՝ կապված համաներման հետ, վերջինն ասաց, որ նման բան չի եղել: Լուրեր էին տարածվել այն մասին, որ Չուգասզյանը բանատխցում եղել է  ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի հետ: Անդրադառնալով այս հարցին՝ նա ասաց, որ շփվել են որպես խցակիցներ.«Մեր բոլոր տարբերությունները գեղագիտական էին»,-ասաց նա:

Հիշեցնենք, այսօր գործով  հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին