▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր սրբությունները վերանում են, ամեն բան վաճառվում է, սա 100 տոկոսանոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Կրիտիկական զանգվածը դրսում է

Երբ 1992 թվականին ազգաքանդ «ազգընտրի» կառավարումից ընդամենը մեկ տարի անց հայ ժողովուրդն ապստամբեց իր դեմ, հասկանալով, որ ճակատագրական սխալ է գործել, երբ կես միլիոնանոց տևական ցույցերի ժամանակ Ազգային Դաշինքի ներկայացուցիչները մտան նրա մոտ և ժողովրդի անունից  հրաժարականի պահանջ ներկայացրին, սարսափահար «շինիչը» հրաժարվեց դա անել, ասելով. --- դա իմ ժողովուրդը չէ, դա ձեր ժողովուրդն է, ես իմ ժողովուրդն ունեմ, դուք ձերը ---

Սա նշանակում էր՝ ազգը պառակտել, ո՛չ իր ժողովուրդ համարվող կրիտիկական զանգվածին երկրից քշել...

Երբ սկսվեցին սարսափի տարիները, անթաղ մեռելների ժամանակաշրջանը և Հայաստանը սկսեց դատարկվել, շինիչի աջ բազուկ Սիրադեղյան Վանիկը հայտարարեց. --- մեզ մեկ, մեկուկես միլիոնից ավել մարդ պետք չէ, մնացածը թող գնան դրսից Հայաստանը պահեն ---

 Սա նշանակում էր՝ ազգը պառակտել, ո՛չ իր ժողովուրդ համարվող կրիտիկական զանգվածին երկրից քշել...

Երբ շուտով ազգը կրկին ապստամբեց, Վանիկն ավելի հստակ արտահայտեց ՀՀՇնական դիվային ծրագրի բուն էությունը. --- մի յոթ, ութ հարյուր հոգի կկոտորեինք հարցերը կլուծվեր...

Սպարափեդը վերջակետ դրեց, ապստամբած ժողովրդի երեսին շպրտելելով. --- մեկ ա, ընդդիմությունը, որ 100 տոկոս էլ ձայներ հավաքեր իշխանությունը չէինք տալու...

 Տարիներ անց, շինիչն ու իր քանդիչները ազգի վզին փաթաթեցին Հայր Մերը չիմացող ալբանացիներին, որոնց հետ  վերջնականապես, միացյալ ջանքերով Հայաստանը «անշրջելիորեն» ԵՏՄտցրին գյուլիստան: «Ընդդիմության» ճամբարից արքունիք թռած վարչապետ Տիկոն ժողովրդի հերթական պոռթկմանը ի պատասխան, արդեն բացեիբաց հայտարարեց--- Բա ի՞նչ անեինք, հո չէինք թողնելու, որ կրիտիկական զանգված գոյանար ---

 Սա նշանակում էր՝ ազգը պառակտել, ո՛չ իր ժողովուրդ համարվող կրիտիկական զանգվածին երկրից քշել...

 ՈՒ՛ տղերքը հասան իրենց նպատակին, հայ ժողովրդի կրիտիկական զանգվածը վաղու՜ց արդեն հայրենիքում չի ապրում: Իշխանությունները, բոլոր նախարարությունները, ծառայությունները, օլիգարխիան իրենց նազիր վեզիրներով, մեծ ու փոքր եղջրավոր ախպերությունը՝ իրենց նազիր վեզիրներով, բոլորը միասին կազմում են հարյուր հազարներ: Այս թիվը բազմապատկենք մինիմում երեքով՝յուրաքանչյուրի ընտանիքի անդամներով, ավելացնենք երեք հարյուր հազար եհովայի վկաներին ու մյուս աղանդավորներին, երկնագույններին և մնացած խոտանը: Կտեսնենք, որ սրանց թիվը հանգիստ անցնում է միլիոնը: Հայաստանի ներկա բնակչության ընդհանուր թվից, եթե հանենք այս քանակությունը, տակը կմնա հազիվ 20 տոկոս կազմող «հայ ժողովուրդը», որը հուսահատ ճկնում է փոխել իր դժոխային կյանքը:

 Ժամանակն է հասկանալ, որ հայության «կրիտիկական զանգվածը» վաղուց քշված է հայրենիքից, այն ապրում է դրսում, աշխարհով մեկ ցիր ու ցան: Մինչև հայրենիքում գերված քսան տոկոսը և ազատ աշխարհում ապրող իրենց հարազատները սա չհասկանան, միչև դրսի հայությունը քայլեր չձեռնարկի, միամտութուն է մտածել, թե երկրում կարող է որևէ բան փոխվել: «Տղերքը» այս բոլորը է՜ն գլխից ծրագրել, հաշվել և իրագործել էին, ստեղծելով «ապահով» Հայաստան, լա՜վ հասկանալով կրիտիկական զանգվածից սպասվող վտանգը...

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր հաշվի չառնելով այս փաստը, որ սեփական հայրենիքում փոքրաթիվ հայությունը գերված է մեծամասնություն կազմող հանցավոր ռեժիմի ու իր սպասարկուների կողմից, մեղադրում են «ժողովրդին» չպայքարելու մեջ, իրականում գաղափար չունեն, թե Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Խոսքը հատկապես վերաբերվում է հայրենիքից դուրս, ազատ աշխարհում հայտնված հայությանը:

---------------------------------------------------------------------------------------------------

Ես առաջարկում եմ ընկերներիս լուրջ քննարկում սկսել այս թեմայի վերաբերյալ և տարածել այն մյուսներին: Գնալով ակնհայտ է դառնում, որ այսպես շարունակել «ապրել» հնարավոր չէ, մենք ներսով ու դրսով կործանվում ենք: Թե՛ ներսում, թե՛ դրսում բոլոր նորմալ մարդիկ, հայրենասեր մարդիկ, պարկեշտ մարդիկ զրկված են բոլոր լծակներից: Ամեն բան զավթված է ռեժիմի տեղական և սփյուռքյան մանկլավիկների կողմից: Բոլոր սրբությունները վերանում են, ամեն բան վաճառվում է, սա 100 տոկոսանոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ...

Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին