Ամերիկահայ բարերար Հերման Խինթարյանը «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարանի երկարամյա հովանավորներից է: Այսօր նա իր գործընկերոջ և «Շիրակ կենտրոնի» ուղեկցությամբ, բարեգործական այցով եղավ Գյումրու տնակային ավաններում բնակվող, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներում: Ավելացնենք, որ առաջիկա օրերին ևս կշարունակվեն այցելությունները տնակային ավաններ, ուր բնակվող տասնյակ ընտանիքներին կբաժանվեն հագուստ, սնունդ և գրենական պիտույքներ:
Ներկայացվող տեսանյութը, բարեգործական ձեռնարկի առաջին օրվա և տնակներում բնակվող ընտանիքների ծանր ապրելակերպի մասին է: