▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը սահմանել է դասերն ավարտելու օրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել`  «2014-2015  ուսումնական  տարվա  գիտելիքների  ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:

Համաձայն աշխատակարգի` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, ենթակայությունից և ուսուցման լեզվից, 2014-2015 ուստարվա ուսումնական պարապմունքները կավարտվեն 2015թ. մայիսի 22-ին՝ հնգօրյա կամ մայիսի 23-ին՝ վեցօրյա ուսումնական շաբաթով աշխատող ուսհաստատության համար` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` 1-ին դասարանների, առնվազն 32 ուսումնական շաբաթ` 2-րդ դասարանների և առնվազն  34 ուսումնական շաբաթ` 3-12-րդ դասարանների համար:

Հունիսի 1-22-ն ուսհաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում կանցկացվեն  համապատասխանաբար` գիտելիքների ստուգում, ավարտական և պետական  ավարտական քննություններ:

ՀՀ ԿԳՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին