▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

61-ամյա կնոջ մահվան համար հարազատները մեղադրում են ՀՀ գլխավոր քիմիաթերապևտին

 

Ֆարանջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում քիմիաթերապիայի առաջին կուրսն ստանալուց 10  օր անց, մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մահվան պատճառը, ըստ դիահերձման արձանագրության, եղել է «լյարդի անբավարարությունն» ու «լյարդի ցերոզը»:
 
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց մահացած կնոջ որդին, ով համոզված է, որ մոր անժամանակ մահվան պատճառն իրականում ոչ թե հայտնաբերված քաղցկեղային նորագոյացությունն է եղել, այլ դրա դեմ նրան բուժող բժշկի նշանակած բուժումը, որն էլ, ըստ նրանց, ազդել է լյարդի վրա:
 
Բուժող բժիշկն, ի դեպ, ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը, ում դեմ մահացած կնոջ որդին արդեն բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ մայրը՝ Սվետլանա Պետրոսյանը, առանց լյարդի պատշաճ հետազոտության, քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանի կողմից ս/թ մարտի 2-ին քաղցկեղի դեմ կատարված քիմիաթերապիայի հետևանքով մարտի 12-ին մահացել է՝ լյարդային անբավարարության պատճառով: 
 
61-ամյա կինը ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել այս տարվա փետրվարին, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: 
 
Մինչ քիմիաթերապիայի կուրս ընդունելը, սակայն, կինը, բժշկի նշանակմամբ, 1 ամիս դեղորայքային բուժում է ստացել, քանի որ նրա արյան ցուցիչները նորմայից շեղված են եղել:
 
Նույն ժամանակահատվածում կատարված համակարգչային տոմոգրաֆիան էլ լյարդի վրա 1սմ-անոց անհայտ գոյացություն է արձանագրել: Այն, որ կինը լյարդի խնդիր է ունեցել, իր եզրակացության մեջ, հարազատների խոսքով, նշել է նաև ինքը՝ քիմիաթերապևտը՝ իր կազմած փաստաթղթերում գրելով՝ «խրոնիկ հեպատիտ»:
 
Եվ այդուհանդերձ, բժիշկը շարունակել է պնդել քիմիաթերապիայի անհրաժեշտության վրա: «Բայց դրան ուշադրություն չի դարձնում մեր բժշկուհին, և քանի որ արյան անալիզներն արդեն կարգավորված են լինում, քիմիաթերապիա է նշանակում: Ուղարկում է մեզ Կիևյանի դեղատուն, որպեսզի գնենք քիմիաթերապիայի համար «Դոցետաքսել» 160 000 դրամանոց դեղը»:
 
Մարտի 2-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում Սվետլանա Պետրոսյանը շուրջ 2.5 ժամ տևողությամբ ընդունում է քիմիաթերապիայի առաջին կուրսը, որի համար, ի դեպ, ինչպես որդին հայտնեց բժիշկն իրենցից 40 000 դրամ է պահանջում և ստանում՝ չսպասելով նույնիսկ արդյունքներին: Իսկ քիմիաթերապիայից անմիջապես հետո հիվանդին տուն են ուղարկում՝ ասելով, որ հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չկա: 
 
Տանը, սակայն, 6 oր անց հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, ջերմությունը բարձրանում, կինը դժվարանում է քայլել, խոսել ու շնչել, վերջույթներն աստիճանաբար կապտում են: Հարազատները նրան դարձյալ տանում են հիվանդանոց, որտեղ ներարկումներ են նշանակում: Բայց դրանք, հարազատների խոսքով, ոչ մի օգուտ չեն տալիս: 10-րդ օրը կինը մահանում է:
 
ՙՄինչև ես խառնված փորձում եմ բժշկին զանգեմ, շտապ օգնությունը գալիս է, ճնշումը չափում են, ասում են՝ վերջ, ճնշում չկա: Ինչ է կատարվում: Լյարդը տրաքում է, լցվում ստամոքսը, թոքերը, անցնում մաշկի տակ»,- ասում է որդին, ապա ավելացնում, որ տարբեր մասնագետների հետ զրուցելուց ու մոր հիվանդության փաստաթղթերը նրանց ցույց տալուց հետո հանգել է այն եզրակացության, որ եթե քիմիաթերապիան չազդեր լյարդի վրա, իր մայրն այդքան շուտ չէր մահանա ո՛չ լյարդի խնդրի և ո՛չ էլ անգամ քաղցկեղի հետևանքով:
 
Որդին նաև նշեց, որ նշանակված քիմիաթերապիայի և հատկապես նշանակված ՙԴոցետաքսել՚ դեղամիջոցի՝ լյարդի վրա հնարավոր հետևանքների մասին բժիշկն իրենց երբևէ չի զգուշացրել: ՙՈչ մի բան չի ասել, մենք ոչ մի համաձայնության թուղթ չենք ստորագրել»,- ասաց մահացած հիվանդի որդին:
 
«Նշանակված բուժումը լյարդին վնաս է եղել և մենք մանրամասն մեր հաղորդման մեջ ներկայացրել ենք բոլոր փաստերը»,- մեր հարցին ի պատասխան նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը, հավելելով, որ բոլոր բժշկական փաստաթղթերը, որոնցում առկա են լյարդի հետ կապված խնդիրները, ներկայացվել են իրավապահներին:

pastinfo.am-ը գրում է, որ Ֆարանջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում քիմիաթերապիայի առաջին կուրսն ստանալուց 10  օր անց, մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մահվան պատճառը, ըստ դիահերձման արձանագրության, եղել է «լյարդի անբավարարությունն» ու «լյարդի ցերոզը»: 

Այս մասին կայքի հետ զրույցում հայտնեց մահացած կնոջ որդին, ով համոզված է, որ մոր անժամանակ մահվան պատճառն իրականում ոչ թե հայտնաբերված քաղցկեղային նորագոյացությունն է եղել, այլ դրա դեմ նրան բուժող բժշկի նշանակած բուժումը, որն էլ, ըստ նրանց, ազդել է լյարդի վրա: Բուժող բժիշկն, ի դեպ, ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը, ում դեմ մահացած կնոջ որդին արդեն բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ մայրը՝ Սվետլանա Պետրոսյանը, առանց լյարդի պատշաճ հետազոտության, քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանի կողմից ս/թ մարտի 2-ին քաղցկեղի դեմ կատարված քիմիաթերապիայի հետևանքով մարտի 12-ին մահացել է՝ լյարդային անբավարարության պատճառով:  

61-ամյա կինը ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել այս տարվա փետրվարին, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել:  Մինչ քիմիաթերապիայի կուրս ընդունելը, սակայն, կինը, բժշկի նշանակմամբ, 1 ամիս դեղորայքային բուժում է ստացել, քանի որ նրա արյան ցուցիչները նորմայից շեղված են եղել: 

Նույն ժամանակահատվածում կատարված համակարգչային տոմոգրաֆիան էլ լյարդի վրա 1սմ-անոց անհայտ գոյացություն է արձանագրել: Այն, որ կինը լյարդի խնդիր է ունեցել, իր եզրակացության մեջ, հարազատների խոսքով, նշել է նաև ինքը՝ քիմիաթերապևտը՝ իր կազմած փաստաթղթերում գրելով՝ «խրոնիկ հեպատիտ»: Եվ այդուհանդերձ, բժիշկը շարունակել է պնդել քիմիաթերապիայի անհրաժեշտության վրա: «Բայց դրան ուշադրություն չի դարձնում մեր բժշկուհին, և քանի որ արյան անալիզներն արդեն կարգավորված են լինում, քիմիաթերապիա է նշանակում: Ուղարկում է մեզ Կիևյանի դեղատուն, որպեսզի գնենք քիմիաթերապիայի համար «Դոցետաքսել» 160 000 դրամանոց դեղը»:

 Մարտի 2-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում Սվետլանա Պետրոսյանը շուրջ 2.5 ժամ տևողությամբ ընդունում է քիմիաթերապիայի առաջին կուրսը, որի համար, ի դեպ, ինչպես որդին հայտնեց բժիշկն իրենցից 40 000 դրամ է պահանջում և ստանում՝ չսպասելով նույնիսկ արդյունքներին: Իսկ քիմիաթերապիայից անմիջապես հետո հիվանդին տուն են ուղարկում՝ ասելով, որ հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չկա:  

Տանը, սակայն, 6 oր անց հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, ջերմությունը բարձրանում, կինը դժվարանում է քայլել, խոսել ու շնչել, վերջույթներն աստիճանաբար կապտում են: Հարազատները նրան դարձյալ տանում են հիվանդանոց, որտեղ ներարկումներ են նշանակում: Բայց դրանք, հարազատների խոսքով, ոչ մի օգուտ չեն տալիս: 10-րդ օրը կինը մահանում է: ՙՄինչև ես խառնված փորձում եմ բժշկին զանգեմ, շտապ օգնությունը գալիս է, ճնշումը չափում են, ասում են՝ վերջ, ճնշում չկա: Ինչ է կատարվում: Լյարդը տրաքում է, լցվում ստամոքսը, թոքերը, անցնում մաշկի տակ»,- ասում է որդին, ապա ավելացնում, որ տարբեր մասնագետների հետ զրուցելուց ու մոր հիվանդության փաստաթղթերը նրանց ցույց տալուց հետո հանգել է այն եզրակացության, որ եթե քիմիաթերապիան չազդեր լյարդի վրա, իր մայրն այդքան շուտ չէր մահանա ո՛չ լյարդի խնդրի և ո՛չ էլ անգամ քաղցկեղի հետևանքով:

Որդին նաև նշեց, որ նշանակված քիմիաթերապիայի և հատկապես նշանակված ՙԴոցետաքսել՚ դեղամիջոցի՝ լյարդի վրա հնարավոր հետևանքների մասին բժիշկն իրենց երբևէ չի զգուշացրել: ՙՈչ մի բան չի ասել, մենք ոչ մի համաձայնության թուղթ չենք ստորագրել»,- ասաց մահացած հիվանդի որդին: «Նշանակված բուժումը լյարդին վնաս է եղել և մենք մանրամասն մեր հաղորդման մեջ ներկայացրել ենք բոլոր փաստերը»,- կայքի արցին ի պատասխան նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը, հավելելով, որ բոլոր բժշկական փաստաթղթերը, որոնցում առկա են լյարդի հետ կապված խնդիրները, ներկայացվել են իրավապահներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին