▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ արձակված Հակոբ Հակոբյանն անհապաղ վիրահատության պետք է ենթարկվի

 

Երեկ փոխվել է հարկային պարտավորությունները չկատարելու և ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար քրեական հետապնդման ենթարկվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոց կալանքը և նա ազատ է արձակվել: Այս մասին Tert.am–ին հայտնեց Հակոբ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը:
 
«Հակոբ Հակոբյանը գտնվում է ծանր առողջական վիճակում, նրան անհապաղ անհրաժեշտ է երիկամի ստենադավորում, վատ վիճակում է նաև նրա սրտանոթային համակարգը»,-մանրամասնեց փաստաբանը:
 
Կարեն Սարդարյանը նշեց, որ երիկամի ստենադավորման վիրահատությունը կատարվում է Հայաստանում և արտերկիր տեղափոխելու կարիք չկա:
Հիշեցնենք, որ ժամանակին Կարեն Սարդարյանը հայտարարում էր, որ «Հակոբ Հակոբյանը կարելի է ասել` կտտանքների է ենթարկվում»: Ի պատասխան հարցի, թե ինչպես հասկանալ այս նախադասությունը, Հակոբ Հակոբյանի շահերը պաշտպանող փաստաբանը նկատեց.«Սա այս պահին, մի քիչ ակտուալ չէ: Եվ սա ասվել էր, քանի որ իր առողջական վիճակը շատ ծանր էր և վիրահատության կարիք կար, իսկ մեր միջնորդությունները մերժվում էին, մենք այս փուլում այդպիսի որակում տվեցինք, բայց հիմա, փառք Աստծո, նախաքննության մարմինն էլ համոզվեց, որ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը շատ ծանր է»:
 
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանին առաջադրվել է հարկերից չարամտորեն խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանք:
Փաստաբանը նշեց, որ Հակոբ Հակոբյանը իր մեղքը չի ընդունում, սակայն հայտարարվել է, որ եթե կհիմնավորվեն իր` հարկային պարտականությունները չկատարելու պարտավորությունները, ապա նա պատրաստ է մարել կազմակերպության հարկային պարտավորությունները։ Թեև փաստաբանն ինքը գտնում է, որ կազմակեևպության հիմնադիրը պարտավոր չէ մարել կազմակերպության պարտքը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փոխվել է հարկային պարտավորությունները չկատարելու և ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար ձերբակալված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոց կալանքը և նա ազատ է արձակվել:

Այս առիթով asekose.am–ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանն ասաց, որ բավարարվել է իր միջնորդությունը և իր պաշտպանյալին ստորագրությամբ ազատ են արձակել՝ քաղաքից դուրս չգալու պայմանով:  

Ինչ վերաբերում է  Հակոբ Հակոբյանի՝ ծանր առողջական  վիճակի մասին մամուլում բազմիցս շրջանառվող տեղեկություններին, փաստաբանը նշեց.

«Հակոբ Հակոբյանի առողջական վիճակն իսկապես ծանր է, նրան անհրաժեշտ է երիկամի անհապաղ ստենադավորում, վատ վիճակում է նաև նրա սրտանոթային համակարգը»:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը կալանավորվել է փետրվարի 4-ին` ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում պետությանը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով:    

Փաստաբանը ևս մեկ անգամ նշեց, որ Հակոբ Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և չի ընդունում: Այնուամենայնիվ ըստ փաստաբան Սարդարյանի, եթե հիմնավորվեն Հակոբյանի` հարկային պարտականությունները չկատարելու պարտավորությունները, ապա նա պատրաստ է մարել կազմակերպության հարկային պարտավորությունները։

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին