▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի իշխանությունները ԼՂՀ քաղաքացուն դատապարտել են 15 տարվա ազատազրկման

Ադրբեջանի իշխանությունները ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման:ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ դատական գործընթացը տեղի է ունեցել դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւի գլխավորությամբ, հենց նա էլ կարդացել է դատավճիռը:
Ըստ դատավճռի, Բաղդասարյանը պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Հաղորդվում է, որ պատժի կրումը կհաշվարկվի նրա ձերբակալման օրից՝ 2014-ի դեկտեմբերի 26-ից:
Դատարանի որոշմամբ՝ Արսեն Բաղդասարյանը ազատվել է դատական ծախսերի վճարումից (665 մանաթ 45 գեպիկ):
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացած «դատավարության» ժամանակ դատախազ Անար Միրքիշիեւը պահանջել է Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում:
Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն դիվերսիայի մեղադրանք է առաջադրվել: Ադրբեջանի իշխանությունների գործողությունները պատասխան էին Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի կալանավորման եւ դատապարտման, որոնք ձերբակալվել էին զենքները ձեռքներին եւ դատարանում իրենց մեղքը չէին հերքել:
Միաժամանակ, Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է, քանի որ նրա ձերբակալման պահից, արդեն 6 ամիս թույլ չեն տալիս հանդիպել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Նա գերի է ընկել 2014-ի դեկտեմբերի 26-ին:
Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին