▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ քայլեր սպասել Սեֆիլյանից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամներն ազատ արձակվեցին՝ խաղաղեցնելով Սէֆիլյանի շուրջ ստեղծված կրքերը: 

Հասարակության և քաղաքական ուժերի գերակշիռ մասը համակարծիք էին, որ չի կարելի, անհանդուրժելի է ապրիլի 24-ը օգտագործել նեղ շահերի իրագործման, հակաիրավական քայլերի դիմելու համար: 

Իշխանությունը հիմա արդեն որևէ տագնապ չունի, չնայած այն հանգամանքին, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները որոշ ժամանակ գտնվելով մեկուսարանում, հայտնվեցին հասարակության ուշադրության և կարեկցանքի կենտրոնում:

Բավարար է արդյոք դա, որ Հիմնադիր խորհրդարանը ծանրակշիռ տեղ գրավի Հայաստանի ընդդիմադիր դաշտում և նույն համառությամբ շարունակի իշխանափոխության համար պայքարը: 
Ակնհայտ է, որ Ժիրայր Սեֆիլյանը դասական առումով քաղաքական գործիչ չէ, և նրա կեպարը հասարակության մոտ ընկալվում է ընդամենը որպես Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատար: Հռետորական կարողություններ, քաղաքական գործիչին հատուկ ունակություններ, հասարակության դժգոհ խավերին համախմբելու կարողություններ չունի, չունի նաև հենարան խորհրդարանում, ինչը նույնպես կարևոր է:

Մեկուսացման մեջ գտնվելու կարճ ժամանակն էլ ցույց տվեց, որ նրանց ազատ արձակելու կոչով հանդես եկող մի քանի տասնյակ համակիրների ակցիաներին հետևողների թիվն էլ սահմանափակվում էր նույնքան կարեկցողներով: Առավել համեստ էր քրեակատարողական հիմնարկի մոտ նրանց դիմավորողների թիվը: 
Հայրենի ընդդիմադիր դաշտում էլ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո արմատականների և անհապաղ իշխանափոխություն պահանջողների մոտ կտրուկ փոխվել են մոտեցումները; Նման պայմաններում ինչ կարելի է սպասել Ժիրայր Սեֆիլյանից և նրա թիմակիցներից:

Հ.Գ. Լոնդոնի աշխարհահռչակ Հայդ պարկը հայտնի է նաև այնտեղ տեղադրված ամբիոնով: Յուրաքանչյուր ոք, ով դժգոհություն ունի, կարող է մոտենալ այդ ամբիոնին և սրտի ուզածի չափ քննադատել իշխանություններին. հայհոյել, քարկոծել, դատափետել, հրաժարական պահանջել և այլն: Որպես կանոն, նրանց ելույթներն ունկնդրում են մի քանի տասնյակ հետաքրքրասերներ և զբոսաշրջիկներ: Ելույթ ունեցողի համար որևէ պատիժ սահմանված չէ և դա համարվում է անգլիական դեմոկրատիայի ուշագրավ դրսևորումներից մեկը:

Արման Ղարիբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին